Aravot.am-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 25-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ռ.Հ.-ն 24.000 դոլարի դիմաց 2024թ. մայիսին ՀՀ-ում Հունաստանի դեսպանատուն կեղծ տվյալներ ներկայացնելու միջոցով Մ. Բ.-ի համար ստացել է շենգենյան համաձայնագրի երկրներ մուտքի արտոնագիր, և կազմակերպել է վերջինիս անօրինական միգրացիան դեպի ԱՄՆ:
Ըստ նույն աղբյուրի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչություն է հրավիրվել Մ.Բ.-ն, որը տվել է վերոնշյալ դեպքի հանգամանքները հավաստող նույնաբովանդակ հաղորդում:
Առերեւույթ հանցանքի մասին կազմված պատշաճ հաղորդումն ուղարկվել է ՀՀ ՔԿ պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար: