«Փյունիկ» ՖԱ-ն միանում է իր ֆան շարժման՝ «Սեկտոր 18»-ի պահանջին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմի հրաժարականի վերաբերյալ:
«Փյունիկ» ՖԱ-ում նաև լիովին համակարծիք են Հայաստանի ազգային հավաքականի ֆան շարժումների` FAF-ի ու Red Eagles-ի, ինչպես նաև այլ ակումբների երկրպագուների բարձրաձայնած հարցերի հետ, ու վստահ ենք, որ երկրպագուների կարծիքը պետք է վճռորոշ լինի, քանի որ ֆուտբոլն, առաջին հերթին, պատկանում է հենց նրանց:
Այնուամենայնիվ, վերջին տարիներին ոչ միայն խիստ մտահոգում են Հայաստանի ազգային հավաքականի ու տարբեր տարիքային հավաքականների ոչ հուսադրող ելույթները, մասսայական ու մանկապատանեկան ֆուտբոլի խնդիրները, այլև հայկական ակումբային ֆուտբոլում տիրող իրավիճակը. իր գործունեությունը դադարեցրած 5 ակումբ, Պրոֆեսիոնալ լիգայի չիրականացած ծրագիր և ՀՊԼ հանդիպումները աշխատանքային օրերին, ժամերին նշանակելու արատավոր շրջանը:
Այսպիսով, Հայաստանում ֆուտբոլը դեգրադացիա է ապրում և՛ ակումբային, և՛ հավաքականի մակարդակով, որի հետևանքով իրավիճակն արդեն դառնում է օրհասական:
Կարդացեք նաև
Մենք միասնության կոչ ենք անում Բարձրագույն խմբի ներկայացուցիչ ակումբներին և հորդորում չլռել, հրապարակավ գնահատական տալ ՀՖՖ ղեկավարության կատարած աշխատանքին ու հայտնել իրենց դիրքորոշումը:
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբ