Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները հայ գերիների վերադարձի հարցով ԱԺ հայտարարության նախագիծ են ներկայացնելու

Հոկտեմբեր 31,2024 14:26

ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները նախաձեռնելու են ԱԺ հրատապ նիստ։ Արդեն իսկ իրականացվում է ստորագրահավաք, դիմումը հավանաբար այսօր մուտք կարվի։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Հրատապ նիստի նպատակն է առաջարկել Ազգային ժողովին՝ ընդունել հայտարարություն, որն ուղղված կլինի Հայաստանի կառավարիչներին, միջազգային հանրությանը եւ Ադրբեջանին՝ կապված Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիներին ազատ արձակելու հարցի հետ։ Խոսքը թե 2020 թվականի ողբերգական պատերազմի ընթացքում, թե դրանից հետո եւ թե Արցախի հայաթափման ընթացքում գերեվարված ռազմաքաղաքական առաջնորդների մասին է։ Եվ յուրաքանչյուր հասցեատիրոջ համար այնտեղ նախատեսված են կոչեր։ Տեսնենք, թե ինչպես ՔՊ-ն իրեն կպահի հայ գերիների վերադարձի վերաբերյալ հայտարարության քննարկման եւ ընդունման համատեքստում»,- ասաց նա։

Մամիջանյանը շեշտեց՝ խոսքը ԱԺ հայտարարության նախագծի մասին է, այլ ոչ թե երկու խմբակցությունների հայտարարության։ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցություններն առաջարկում են ԱԺ-ին ընդունել հայտարարություն։ «Առնվազն զարմանալի կլինի, եթե ՀՀ ԱԺ-ն չընդունի հայ գերիների վերադարձի վերաբերյալ հայտարարությունը»,- նշեց Հայկ Մամիջանյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031