Խորհրդարանն արտահերթ նիստում այսօր 88 «կողմ» ձայներով, առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» եւ «Պետական կենսաթոշակների» մասին նախագծերում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ 24 ժամվա ընթացքում նախագիծը կքննարկվի նաեւ երկրորդ ընթերցմամբ։
Նախագծերով նախատեսվում է պայմանագրային զինծառայության՝ նշանակված կենսաթոշակի իրավունքը չդադարեցնել՝ այլ զորամասերում զինծառայության անցնելու դեպքում։ Խոսքը փոխգնդապետի կոչումով նախատեսված եւ դրանից ցածր պաշտոններ զբաղեցնողներին է վերաբերում։ Նպատակը՝ միջին եւ միջինից ցածր զինվորական պաշտոններում մարդկանց խրախուսելն է։ Զորամասերի ցանկը կսահմանվի պաշտպանության նախարարի հրամանագրով։ Զորամասերի ցանկը հրապարակային չի լինի․ ՊՆ-ն ներքին խողովակներով կկապվի համապատասխան կադրերի հետ, նաեւ զինվորական կոմիսարիատների հետ կարող են կապ պահելով տեղեկանալ։
«Օրենքը հետադարձ ուժ չի ունենալու»,- պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի հարցին՝ ասաց հարցի հիմնական զեկուցող, ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Թադեւոս Ավետիսյանը նկատում է՝ մի մասը, որ դիմելու եւ վերականգնվելու են զինծառայության, կօգտվեն արտոնությունից, իսկ մի մասը, ովքեր այս պահին էլ ծառայում են եւ շարունակելու են ծառայել, չեն օգտվելու արտոնությունից։ Արմեն Խաչատրյանը խոստացավ՝ առաջարկը քննարկել մինչեւ երկրորդ ընթերցում։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նույն հարցը պատգամավորը տվեց հարցի համազեկուցող, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Նա մանրամասնեց՝ նախագծի նպատակն է՝ պահեստազորից որակյալ զինծառայողներին վերադարձնել ծառայության եւ հատուկ նշանակության ու սահմանային զորամասերում։ Նպատակ չկա մասսայական արտոնություն սահմանել։
Մանրամասները՝ տեսանյութում
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին էլ հետաքրքրում էր՝ ինչո՞ւ է նախագիծը բերվել պատգամավորական նախաձեռնությամբ, ինչո՞ւ ՊՆ-ն չի բերել այն։
Մանրամասները՝ տեսանյութում
«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները կողմ քվեարկեցին նախագծին։ «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից Տիգրան Աբրահամյանը՝ ՀՀ ԶՈՒ-ում գրավչությունը մեծացնելու համար երեք առաջարկ արեց, որոնցից մեկը վերաբերում էր ատեստավորման կարգին, մյուսը՝ բնակարանային ապահովման համար ԶՈՒ-ում եկամտահարկի վերադարձի արտոնության սահմանում։ Սուրեն Պապիկյանը խոստացավ՝ քննարկել ֆինանսական բեռի չափը եւ հասկանալ հնարավորությունները։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ