«2023-ին բանակում մահերի թիվը 68 է եղել, որից 48-ը՝ ծառայության հետ կապված, 20-ը՝ ծառայության հետ կապ չունեցող։ 2024-ին՝ 39 դեպք, որից 26-ը՝ ծառայության հետ կապված, 16-ը՝ կապ չունեցող։ Ինձ հետաքրքիր է ձեր քայլերի հաջորդականությունը՝ այս վիճակագրության բացասական սալդոն կանգնեցնելու համար»,- ԱԺ արտահերթ նիստում այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հարց ուղղեց պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Սուրեն Պապիկյանը հակադարձեց պատգամավորին․ «ԶՈՒ ոչ մարտական կորուստների թվում գրանցվում են նաեւ այն մարդիկ, ովքեր զինվորական ծառայության մեջ գտնվելով՝ քաղաքացիական կյանքում, տարբեր պայմաններում, կարող է մահ գրանցվել․ հարսանիքի գնալիս, էլեկտրահարություն, ինֆարկտ․․․ այս բոլոր թվերը ձեր նշած թվի մեջ են։ Մեր մարտահրավերը՝ ինքնասպանության հասցնելը, սպանություններն են»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային