Լրահոս
Օրվա լրահոսը

«Երուսաղեմում հարձակվում են հայկական հողերի ու հայերի բացառիկ ժառանգության վրա, իսկ ԱԳՆ-ն անգամ հայտարարություն չի տարածել»

Հոկտեմբեր 31,2024 14:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ազգային ժողովում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն անդրադարձավ Երուսաղեմի հայ համայնքի ու հայկական թաղամասի հողերի նկատմամբ տեղի ունեցող գործընթացներին։

 

«2019 թվականի մեծ շուքով հայտարարեցիք Իսրայելում դեսպանություն բացելու ու դեսպան նշանակելու մասին։ Թել Ավիվում դեսպանատուն ու անձնակազմ ունենք։ 2021 թվականից Երուսաղեմում ճգնաժամ է, բացառիկ ժառանգություն ունենք այնտեղ։ Հայկական համայնքի վրա պարբերաբար հարձակումներ են լինում քարերով, մարդիկ կազմել են տեղական ջոկատներ, որ պաշտպանեն հայապատկան հողերը, բացառիկ ժառանգությունը։ Քարերով հարձակվում են մարդկանց վրա, եւ այդ մարդիկ ակնկալում են, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կամ դեսպանությունը դրան կարձագանքի։ Սրան արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարությունը, այս իրավիճակին անդրադարձել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։ Եվ միակ կողմը, որին առնչվում է սա, որը լիազորություններ ունի, լայաղ չի արել անգամ հայտարարություն տարածել։ Կարո՞ղ ենք իմանալ՝ ինչո՞ւ այս առնչությամբ պաշտոնական հայտարարություն չի եղել, դիրքորոշում չի հնչել եւ հայերի ու հայկական բացառիկ ժառանգության շահերը չեն պաշտպանվել»,- ասաց Քրիստինե Վարդանյանը։

Արարատ Միրզոյանն արձագանքեց․ «Ես ոնց հասկանում եմ՝ ձեր պատկերացումն արտաքին քաղաքականության իրականացման մասին հայտարարություն անելն է։ Ձեր նշած դեպքի կապակցությամբ, եթե դուք «Կովերի պարտեզի» մասին եք խոսում, կա հողակտոր, որը պատկանում է մի իրավաբանական անձի, տվյալ դեպքում՝ Երուսաղեմի պատրիարքարանը։ Էս պատրիարքարանը վարձակալության է հանձնել այս տարածքն ինչ-որ մեկին, հետո փոշմանել է, եւ հիմա կա դատական գործընթաց։ Ես ձեզ վստահեցնում եմ՝ մենք աշխարհի որ անկյունում էլ լինի, ՀՀ քաղաքացիների նկատմամբ ուշադիր ենք։ Եթե նրանց շահերը ոտնահարվում են, մենք անում ենք համապատասխան գործողություններ, եթե անհրաժեշտություն է լինում, Աստված մի արասցե, կազմակերպել էվակուացիա, մենք կազմակերպում ենք»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031