Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մի ուրիշ խնդիր աշխարհում չունի այլ պատասխան, քան տնտեսությունն է և փողը»․ Գևորգ Պապոյանը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

Հոկտեմբեր 31,2024 13:41

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Իմ անձնական կարծիքով՝ ՀՀ արտաքին քաղաքականության թիվ մեկ առաջնահերթությունը պետք է լինի ՀՀ-ի առհասարակ անվտանգային միջավայրի ապահովումը, որտեղ շատ մեծ նշանակություն ունի տնտեսությունը»,-լրագրողների փաստմանը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ «Ցեղասպանության ճանաչման հարցը ԱԳՆ թիվ մեկ առաջնահերթությունը չէ» և հարցին՝ ի՞ր համար որն է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունը, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Ըստ նրա՝ երկար ժամանակ տնտեսական ներդրումներն արտաքին քաղաքական բլոկի համար չեն եղել առաջնահերթություն, մինչդեռ ըստ Գևորգ Պապոյանի՝ ամեն դեսպանի առաջ ամենաչափելի ու կարևոր խնդիրը պետք է դնել՝ ինչքան ներդրում կարող են ավելացնել այդ երկրից դեպի ՀՀ․ «Անվտանգային հարցը լուծվում է այն ժամանակ, երբ ներդրում է գալիս, երբ տնտեսությունը զարգանում է․․․ՀՀ-ում տասնամյակներ շարունակ սխալ քաղաքականություն է վարվել՝ այդ թվում նաև դպրոցական դասագրքերի մակարդակում։ Դա է պատճառը, որ այն, ինչ տեղի է ունենում այժմ՝ խորթ է ձեզ համար։ Մենք տասնամյակներ շարունակ կերակրվել ենք ինչ-որ բաներով, որի արդյունքում՝ որպես կանոն տեղի է ունենում պետության կորուստ»։

Ըստ նրա՝ դասագրքերում ամենակարևոր բաները պետք է լինեն պետության, բյուջեի, կառավարման համակարգի, բիզնեսի մասին պատկերացումները․ «Սա ամենահիմնական խնդիրն է։ Արտաքին քաղաքականության առաջին խնդիրը պետք է լինի տնտեսություն, ներդրումներ, առևտրաշրջանառության աճ»։

Լրագրողների դիտարկմանը՝ ցեղասպանությունը ժխտե՞նք՝ ինչ է թե տնտեսական շահ ունենանք, Գևորգ Պապոյանն արձագանքեց․ «Բոլոր ձեր ասած բաների հետևանքը եղել է այն, որ մենք չենք մտածել տնտեսության, ներդրումների մասին»։

Գյումրիում տեղի ունեցողը ըստ Գևորգ Պապոյանի որպես գործընթաց անակնկալ էր իրենց համար․ «Գյումրին ՀՀ երկրորդ քաղաքն է, և գործընթացները որ ուղղությամբ էլ գնան, մենք պատրաստ ենք»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր չէ վարել այնպիսի քաղաքականություն, որ մեկը մյուսին չհակադրվի, քանի որ եթե, օրինակ, ժխտենք ցեղասպանությունը, դա չդատապարտվի, հնարավոր է կրկնվի, Գևորգ Պապոյանն արձագանքեց․ «Որ նման դեպքեր չկրկնվեն, ՀՀ-ն պետք է ուժեղ լինի, ունենա ուժեղ տնտեսություն։ Հետևաբար` բոլոր հարցերի պատասխանը՝ տնտեսություն, տնտեսություն։ Ոչ մի ուրիշ խնդիր աշխարհում չունի այլ պատասխան, քան տնտեսությունն է և փողը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ ՔՊ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031