«Ադրբեջանի հետ պայմանագիրը ինչո՞ւ եք վերնագրել խաղաղության, ինչո՞ւ է «խաղաղություն» բառը վերնագրում, Հայաստանն ու Ադրբեջանը երբվանի՞ց են իրար հետ գտնվել պաշտոնապես պատերազմի մեջ, որ իրար հետ կնքում են խաղաղության պայմանագիր։ Արդյոք դա հնարավորություն չի տալիս ՀՀ-ին պաշտոնապես ընկալել հակամարտության կողմ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով»,- Ազգային ժողովում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ Նա նշեց, որ 30 տարի շարունակ Հայաստանի պաշտոնական դիվանագիտական գիծն այն է եղել, որ հակամարտության կողմերը Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն են, իսկ Հայաստանը ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխավորն է։
Արարատ Միրզոյանն ի պատասխանն ասաց․ «Այո, Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես պատերազմի մեջ չեն եղել, բայց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երկրները կոնկրետ պատերազմ չեն հայտարարում իրար, բայց պատերազմներն աշխարհում տեղի են ունենում։ ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ վատ պատմություն կա, մենք ունենք 200 քկմ-ից ավելի օկուպացված տարածք Ադրբեջանի կողմից։ Մենք այս օկուպացված տարածքների հարցը մտադիր ենք լուծել սահմանազատման գործընթացի շրջանակներում։ Կային ադրբեջանական տարածքներ, որոնք գտնվում էին մեր վերահսկողության ներքո։ Այնպես որ, մենք չենք կարող ասել, որ մեր մեջ ամեն ինչ փայլուն է եղել, եւ մենք կարող ենք հուշագիր ստորագրել կրթության ոլորտում համագործակցության մասին»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ