Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր իրականության նշանաբանը իներցիան է, ու գիտենք, թե դա ինչի է հանգեցնելու. Վահե Հովհաննիսյան

Հոկտեմբեր 31,2024 13:04

Երբ է գալու բաց խոսելու ժամանակը

Մենք խուսափում ենք բաց խոսել այն մասին, թե ինչու չեն հաջողում մեկը մյուսին հաջորդող շարժումները։Մենք չենք էլ փորձում հասկանալ խորքային պատճառները։ Մենք վախենում ենք բարձրաձայն ասել, որ արտահերթ ընտրություններին արդեն որերորդ տարին է՝ պատրաստ չենք։ Մենք միայն շշուկով ենք խոսում այն մասին, որ այսպիսի ընթացքի դեպքում հերթական ընտրություններին նույնպես կարող ենք անպատրաստ լինել։

Մենք հասկանում ենք նաև, որ այս մարդը իրեն նույնացրել է պետության հետ, չի տեսնում իրեն առանց իշխանության, ու բոլոր հնարավոր ու անհնար մեթոդներով փորձելու է մնալ իշխանության։ Բայց մենք բոլորս գիտենք, թե ինչի´ է բերելու այս իշխանության մնալը։ Շատ-շատերը, անգամ սա լավ հասկանալով, անդամագրվել են (բերելով բազմաթիվ «արդարացումներ») մեծարգոների ենթամշակույթին և նպաստում են երկրի ավերմանը։

Մենք գիտենք, որ հաջող պայքարի, կազմակերպչական լուրջ աշխատանքի  համար մեր ռեսուրսները շատ քիչ են, բայց ձև ենք անում, թե հավատում ենք, որ ահռելի ռեսուրսներ ունեցողները իրոք ռեսուրս չունեն։ Մենք գիտենք, որ ընթացքը չփոխվելու դեպքում մենք մի պահից մեր հայրենիքում անելիք չենք ունենալու, բայց նույնիսկ այդ հրեշավոր հեռանկարը մեզ չի մոտիվացնում ավելի ազնիվ, ավելի գրագետ ու ավելի վճռական պայքարի։

Հանրային դաշտում առողջացման պրոցեսների մասին կարելի կլինի խոսել այն դեպքում, երբ այս հարցերը սկսեն ակտիվորեն ու բաց քննարկվել։ Քանի դա չկա, մեր իրականության նշանաբանը իներցիան է, ու այստեղ էլ մենք գիտենք, թե դա ինչի է հանգեցնելու։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031