Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞նց կարելի է հրապարակայնացնել բանակցությունների ընթացքում գտնվող կետերը»․ Արարատ Միրզոյան

Հոկտեմբեր 31,2024 12:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ հարցին, թե երբ կլինի հայկական կողմի՝ COP29-ին մասնակցել-չմասնակցելու որոշումը։ «Որոշումը կլինի մինչեւ COP29-ը»,- ասաց նա։

«Մենք քվեարկել ենք, օգնել ենք, որ COP29-ը լինի Բաքվում»,- հավելեց Միրզոյանը։

Անդրադառնալով «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերին եւ հարցին, թե ինչո՞ւ են թաքուն պահում այդ կետերը, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը նախկինում հայտարարել էր, որ ինչ ստորագրի, հանրությունը դրանից տեղյակ կլինի, Արարատ Միրզոյանն ասաց․ «Ես վստահ եմ, որ այդպես էլ կլինի։ Ո՞նց կարելի է հրապարակայնացնել բանակցությունների ընթացքում գտնվող կետերը։ Դուք խիստ թյուր պատկերացում ունեք դիվանագիտական բանակցությունների մասին»։

Լրագրողի դիտարկմանը, որ այս իշխանության վարած քաղաքականության հետեւանքով Արցախը հանձնվեց Ադրբեջանին, Միրզոյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ, որ դուք կատարելապես սխալ եք ու նույնիսկ ավելին, ոչինչ չեք հասկացել։ Մեր խոսակցությունն այստեղ ավարտվեց»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031