Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-ադրբեջանական «բանակցություններում» փաստացի ներկայացված էր միայն պանթուրքիզմի ու միջնորդների շահերը, բայց ոչ՝ Հայաստանի հանրապետության . Էդուարդ Շարմազանով

Հոկտեմբեր 31,2024 12:21

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի տելեգրամյան գրառումը

Ապրիլյանից հետո Սերժ Սարգսյանը մերժեց Բաքվի «Քաղաքակրթությունների  ֆորումի» մասնակցությունը, իսկ Նիկոլը հանում է ՀՀ թեկնածությունը հօգուտ Ադրբեջանի։

Ակնհայտ է, որ Փաշինյանի ռեժիմն ամեն ինչ արել և անում է ՀՀ երբեմնի վստահելի ու կառուցողական բանակցային դիրքերը զրոյացնելու ուղղությամբ։ Ավելին, Փաշինյանը հրաժարվեց պաշտպանել Հայաստանի ու Արցախի շահը՝ դառնալով ադրբեջանա-թուրքական տանդեմի կամակատար։

Հայ-ադրբեջանական «բանակցություններում» փաստացի ներկայացված էր միայն պանթուրքիզմի ու միջնորդների շահերը, բայց ոչ՝ Հայաստանի հանրապետության:

Երբ Հայաստանը ղեկավար ուներ՝ և՛ դաշնակից ուներ, և՛ վստահելի գործընկերներ։

Իսկ ՀՀ դիրքորոշումն էլ ընկալելի էր միջնորդ երկրների և, մասնավորապես, դաշնակից ՌԴ-ի համար։

Խոսեմ փաստերով…

2016-ի ապրիլին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այցելեց Երևան։

Երևանում Ս. Լավրովը ՀՀ ԱԳՆ Է. Նալբանդյանի հետ հանդես եկավ համատեղ մամուլի ասուլիսով։

Լավրովի խոսքով` «Հայաստանը ՌԴ առանցքային գործընկերն է ԱՊՀ տարածաշրջանում»:

Այնուհետև Ս. Լավրովը նշեց, որ «ՌԴ-ն մերժում ու դատապարտում է Ղարաբաղյան խնդրի ռազմական լուծման փորձերն ու բացառապես պաշտպանում է 1994-1995թթ. զինադադարի փաստաթղթի կետերի իրականացումը»։

Այս հայտարարությունը փաստացի նշանակում էր Ադրբեջանի դիվանագիտական ֆիասկոն, քանի որ Ալիևի նպատակն էր 2016թ.-ի հարձակման հետևանքով հայկական կողմերին պարտադրել իր համար ավելի նախընտրելի պայմաններով զինադադարի փաստաթուղթ, որտեղ Արցախն այլևս ստորագրված փաստաթղթի կողմ չի լինի։

Սակայն հայոց բանակն ու դիվանագիտությունը նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Ադրբեջանին նման հնարավորություն չտվեց։

Ու հենց դա 2016թ.-ի ապրիլին Երևանում փաստեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Բայց սա ամենը չէ։

Նույն ասուլիսի ժամանակ հայ լրագրողների հարցերին ի պատասխան Լավրովը նշեց, որ «Թուրքիայի ղեկավարության հայտարարությունները անթույլատրելի են, քանի որ դրանք ոչ թե խաղաղության կոչեր էին, այլ՝ պատերազմի։ Եվ Թուրքիայի նման արձագանքն արմատապես դեմ է միջազգային հանրության տեսակետին»։

Այս հայտարարություններն արդյունք էին, նախ և առաջ, ՀՀ իշխանությունների պետականամետ ու արդյունավետ քաղաքականության` նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ, ու նախարար Էդվարդ Նալբանդյանի գործունեության։

Բայց Լավրովը Երևանում նաև խոսեց Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումների վերաբերյալ։

Լրագրողի հարցին ի պատասխան նա նշեց. «Որպես Կազանյան բանակցությունների անմիջական մասնակից կարող եմ ասել, որ Կազանյան փաստաթուղթը Հայաստանը չի մերժել»։

Սա հստակ ուղերձ էր, որ ՀՀ ղեկավարության ու միջնորդ պետությունների, մասնավորապես, ՌԴ -ի կարծիքները համահունչ են, իսկ ապակառուցողական կողմն Ադրբեջանն է։

Սերժ Սարգսյանի ղեկավարման շրջանում, 2016թ.-ի պատերազմից հետո ՀՀ-ն հրաժարվեց մասնակցել Բաքվում կայանալիք «Քաղաքակրթությունների ֆորումին»` հստակ նշելով` նման հայատյաց քաղաքականություն իրականացնողների հետ ի՞նչ «քաղաքակրթական ֆորում»։

Այնպես որ, խնդիրը ոչ թե միջազգային դերակատարների, այլ նիկոլիստական հակապետական ու ապաշնորհ ռեժիմի մեջ է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031