Օրերս հայտնի դարձավ, որ ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի նախկին դեկան Գագիկ Ղազինյանին, նրա կնոջը եւ որդուն հոկտեմբերի 29-ին հրավիրել են Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն` իրենց պատկանող գույքի առնչությամբ դիրքորոշում ներկայացնելու: ԵՊՀ երկարամյա դեկանին, փաստորեն, խնայել էին եւ չէին հրապարակել գույքի ցանկը, որն ուզում են նրանից բռնագրավել, մինչդեռ մյուս դեպքերում սովորաբար մեծաթիվ գույքի եւ միլիոնավոր դրամների պահանջ են ներկայացնում՝ հանրության մոտ տպավորություն ստեղծելով, թե մարդը թալանչի է, չնայած դեռ չկա դատարանի որոշում, եւ գույքերի ու պահանջների ցանկն էլ, որպես կանոն, սարսափելի ուռճացված է լինում դատախազության կողմից:
Մի խոսքով, այս փուլում դատախազությունը հարկ չի համարում հանրայնացնել, թե ինչ գույք, որքան դրամական միջոց է ենթակա բռնագանձման։ Մենք այս վարույթի հետ կապված մի քանի հարց ուղղեցինք Գագիկ Ղազինյանին:
– Ո՞րն է խնդիրը, Դուք ապօրինի գո՞ւյք ունեք։
– Այդ հարցով պետք է իրենց դիմեք։ Բնականաբար, ես չեմ գնացել դատախազություն, գնացել է իմ լիազորված անձը։ Բոլոր դեպքերում, դեռեւս ամեն ինչ չէ, որ պարզ է։
Կարդացեք նաև
– Իսկ կոնկրետ ո՞ր գույքն է դատախազության համար վիճելի, մինչեւ ո՞ր թվականն են խորացել։
– Սկսել են 2013-ից, հետո իջել են 1997թ․, ապա սկսել են ուսումնասիրությունը 1991թ․-ից, այսինքն՝ քիչ էր մնում հասնեին իմ դպրոցական տարիները։ Այս թեմաներով հետո ավելի մանրամասն կխոսենք։
Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: