Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմությունն առաջնահերթ կարգով այս փոփոխությունները պետք է բողոքարկի Սահմանադրական դատարանում. Ավետիք Չալաբյան

Հոկտեմբեր 31,2024 11:39

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան գրառումը

Հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովի ՔՊ խմբակցությունը, նույն ԱԺ կանոնակարգի խախտմամբ, առաջին ընթերցմամբ ընդունել է ՀՀ «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը։ Այն ծավալուն փաստաթուղթ է, և բազմաթիվ խնդիրներ ունի, բայց դրանցից մեկը պարզապես աչք է ծակում իր բովանդակությամբ։

Օրենսգիրքը լրացված է ծավալուն նոր հոդվածով (7.1), որը մանրամասնում է ռազմական կամ արտակարգ դրության դեպքում ընտրական գործընթացի սահմանափակումները։ Նրա 3-րդ մասում կա այսպիսի զարմանահրաշ ձևակերպում՝

«Եթե ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է Ազգային ժողովի կամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների թեկնածուներ առաջադրելու համար նախատեսված ժամկետի սկսվելուց հետո մինչեւ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները ամփոփելու եւ դրանք արձանագրությամբ վավերացնելու պահը, ապա ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու պահից ընտրական գործընթացն իրավունքի ուժով համարվում է կասեցված, որից հետո ընտրական գործընթացի վերսկսումը պարտադիր ենթադրում է ՆՈՐ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ կազմակերպում եւ անցկացում»:

Փաստացի ստացվում է, որ եթե ընտրական գործընթացի արդյունքում, ներկայիս  թրքամետ իշխանությունը պարտություն կրի, այն կարող է անմիջապես ահազանգել Բաքվում և Անկարայում իր գործընկերներին, և նրանք էլ, «ռևանշիստների» իշխանության գալը կանխելու պատրվակով, ռազմական գործողություններ սկսեն Հայաստանի դեմ։ Այս պայմաններում գործող իշխանությունը հայտարարում է ռազմական դրություն, չեղարկում է ընտրությունների փաստացի արդյունքները, և նոր քվեարկություն է անցկացնում արդեն Բաքվի ուժային ճնշման ներքո, ժողովրդին համոզելով, որ եթե չեք ցանկանում նոր պատերազմ, պետք է ստիպված ինձ ընտրեք։

Եթե ոմանց կթվա, որ սա երևակայության ժանրից է, խորհուրդ կտամ ուշադիր կարդալ հղման վերջին նախադասությունը, և փորձել պատասխանել այն հարցին, թե ինչու պետք է ընտրական գործընթացի կասեցումից հետո նոր քվեարկություն անցկացվի, եթե պարզապես կարելի է ռազմական դրության ավարտից հետո վավերացնել արդեն կայացած քվեարկության արդյունքները։

Հաշվի առնելով, որ ՔՊ մեծամասնությունը ոչ մի բանի առաջ չի կանգնի սեփական իշխանությունը երկարաձգելու համար, նրանց կողմից թշնամու զորքերը երկիր հրավիրելը լրիվ հավանական տարբերակ է։ Եթե այդպես չի, թող ապացուցեն հակառակը, և երկրորդ ընթերցմամբ այս նախադասությունը հանեն օրենքից, դա լրիվ իրենց իրավասության մեջ է։ Ինչ վերաբերվում է ԱԺ ընդդիմությանը, կարծում եմ, որ նրա կողմից առաջնահերթ կարգով այս փոփոխությունները պետք է բողոքարկվեն Սահմանադրական դատարանում, թեև նրանից մեծ սպասելիքներ ևս չկան։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031