Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Առանց ուղղորդումների ենք ընտրել արդարադատության նախարարի թեկնածուին, վարչության նախագահը բոլոր քվեարկություններին ձեռնպահ է մնացել, որ չուղղորդի. Ռոմանոս Պետրոսյան. «Հրապարակ»

Հոկտեմբեր 31,2024 11:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մեկամսյա փնտրտուքներից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերնախավը երեկ վերջապես ընտրեց արդարադատության նախարարի իր «սրտի» թեկնածուին։ Հայաստանի արդարադատության նախարար կնշանակվի ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը:

Մեզ պատմեցին, որ 32-ամյա Գալյանի թեկնածությունը վարչությանն է ներկայացրել Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ վարչության նիստի օրը։ Գալյանն Ավինյանի ընկերներ Ռուստամ Բադասյանի եւ Արգիշտի Քյարամյանի համակուրսեցին է, եղել է արդարադատության փոխնախարար, երբ Բադասյանը նախարար էր։ Այսինքն՝ այս «կռուգից» է:

ՊՎԾ պետ, ՔՊ վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանին հարցրինք՝ արդարադատության նախարարի այս երկար փնտրտուքը եւ վերջում ոչՔՊականի ընտրելը չի՞ նշանակում, որ ՔՊ-ում կադրային դեֆիցիտ կա։ «Ի սկզբանե, այո, որոշում ունեինք կուսակցականի ընտրել, բայց կուսակցական շրջանակներում լայն քննարկումների արդյունքում չգտանք այն կուսակցական ընկերոջը, այն թեկնածուին, որը կարող էր դիմագրավել այսօրվա մարտահրավերներին կամ նոր նախատեսվող բարեփոխումներն առաջ մղել՝ ելնելով մասնագիտական կարեւոր փորձառությունից, կրթությունից, կրթական հետագծից»։ Այսինքն՝ չե՞ն սխալվում ձեր քննադատները, երբ ասում են, որ իշխանությունում կրթված, բանիմաց մասնագետներ չկան, ճի՞շտ էր պնդումը, որ բոլորը Փաշինյանի ուսապարկերն են։

«Դա ոչ կոռեկտ մեկնաբանություն է, չէի ուզի անդրադառնալ, բայց պիտի ընդունեք, որ ընտրված թեկնածուն թիմի լիարժեք անդամ է, պարզապես կուսակցական չէ, դեռեւս 2019 թվականից նա պաշտոն է զբաղեցնում, եւ իմ` գուցե սուբյեկտիվ կարծիքով, բոլոր պաշտոններում պատվով է իրականացրել իր վրա դրված պատասխանատվությունը։ Եվ եթե նման մարդիկ կիսում են մեր վարած քաղաքական կուրսը, պատրաստ են քաղաքական պատասխանատվության, պատրաստակամ են մաս կազմել վարչապետի կաբինետին, նվազագույնը պետք է թիմակից ու գաղափարակից լինեն»,- ասաց ՊՎԾ պետը։

Ռոմանոս Պետրոսյանը հորդորեց թեւեր եւ ճյուղեր չփնտրել ՔՊ-ում, կարեւոր չէ, թե ում առաջադրած թեկնածուն է․ «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ առանց կուլիսային պայմանավորվածությունների, առանց ուղղորդումների ենք ընտրել թեկնածուին, վարչության նախագահն ինքը բոլոր քվեարկություններին ձեռնպահ է մնացել, որ չուղղորդի»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031