Aravot.am-ի տեղեկություններով` ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնում, Տավուշի մարզի բնակիչ Վոլոդյա Մ.-ն օրերս հաղորդում է տվել այն մասին, որ իրենից ցանկանում են գումար շորթել «Ֆեյսբուք» սոցիալական կայքի միջոցով:
Քաղաքացին նշել է, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է «Նադիա Մադոյան» անվամբ օգտատիրոջ հետ, ում հետ 4- օրյա առցանց մտերմիկ շփման ընթացքում տեսազանգով շփվելու ժամանակ մերկացել է, որի տեսագրություններով վերջինս սպառնում է իրեն՝ պահանջելով նախ 3500 ԱՄՆ դոլար, այնուհետև տեսնելով, որ չի տալիս՝ ներկայումս պահանջում է 500 ԱՄՆ դոլար, հակառակ դեպքում սպառնալով հրապարակել այն:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Aravot.am- ի տեղեկություններով` հաղորդումը և կից փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչություն: