Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն այս տարի «Կոնցեպտ Իվենթսը», «Պեցցոն», «Գևորգիան կոնցեռնը» արդեն 5 դրամաշնորհ են ստացել, և բոլորն էլ՝ ԿԳՄՍՆ-ից. «168 ժամ»

Հոկտեմբեր 31,2024 11:23

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Գևորգիան կոնցեռնը», որն իր հետ աֆիլացվող կազմակերպություններով հանդիսանում է պետական գերատեսչությունների սրտի մատակարարը, հերթական պայմանագիրն է կնքել։

Ըստ պետգնումների armeps համակարգի՝ Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունն է այս անգամ դրամաշնորհի ձևով տրվող ֆինանսական աջակցության պայմանագիր կնքել կոնցեռնի հետ։ Հոկտեմբերի 28-ին կնքված պայմանագրի գինը 438 միլիոն 627.600 դրամ է, որի շրջանակում ընկերությունը ստանձնելու է Երևանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնության անցկացումը` ներառյալ նախապատրաստական աշխատանքները։

Մի կողմ թողնելով հանգամանքը, որ դրամաշնորհների տրամադրմամբ ոչ մրցակցային պայմաններ են ստեղծվում նմանատիպ ծառայություններ մատուցող մյուս կազմակերպությունների համար, կենտրոնանանք մեկ այլ դրվագի վրա․ մեր տարբեր հրապարակումներում անդրադարձել ենք Վլադիմիր Գևորգյանի կողմից հիմնված «Գևորգիան Կոնցեռնին», որտեղ մեկ հարկի տակ են հավաքվել Վլադիմիր Գևորգյանին, նրա ընտանիքին առնչվող այլ ՍՊԸ-ներ ևս՝ «Կոնցեպտ Իվենթս», «Օլ հոթելս», «Պեցցո», «Լոռե Թրավել», և այլն։

Պետգնումների համակարգից, օրինակ, տեղեկանում ենք՝ միայն այս տարի «Կոնցեպտ Իվենթսը», «Պեցցոն», «Գևորգիան կոնցեռնն» արդեն 5 դրամաշնորհ են ստացել, և բոլորն էլ՝ ԿԳՄՍ նախարարությունից։

Զարուհի ԴԻԼԱՆՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031