Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք անընդունելի ենք համարել եւ համարում հաղորդուղիների երկայնքով որեւէ երրորդ ուժերի տեղակայում»․ Արարատ Միրզոյան

Հոկտեմբեր 31,2024 11:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Խաղաղության խաչմերուկը եւ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը նախ եւ առաջ մեր շահերի սպասարկմանն է ուղղված, սա մեզ համար է, մենք ենք ուզում գտնվել մեծ միջազգային լոգիստիկ անցուղիների խաչմերուկում, դրա համար էլ անվանումը խաղաղության խաչմերուկ է»,- Ազգային ժողովում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա նշեց, որ հայկական կողմի համար այս հարցում սկզբունքային է ինքնիշխանության եւ իրավազորության հարցը։ «Մենք անընդունելի ենք համարել եւ համարում հաղորդուղիների երկայնքով որեւէ երրորդ ուժերի տեղակայում, երրորդ ուժերի մասնակցություն, բայց նաեւ պատրաստ ենք օր առաջ այս սոուսով ու այս պայմաններով ձեռնամուխ լինել այդ ուղիների ապաշրջափակմանը։ Ունենք դինամիկ քննարկում, բազմաթիվ երկրներ արդեն ողջունել են խաղաղության խաչմերուկը։ Սա մի բան է, որը բխում է շատ երկրների շահերից»,- ասաց Միրզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ «Սպուտնիկ Արմենիա»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031