Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի հետ ունենք ըմբռնում, որ խաղաղության պայմանագրի նախագծում կա եւս 1-2 ձեւակերպում, որոնց շուրջ աշխատանքները կշարունակենք»․ Արարատ Միրզոյան

Հոկտեմբեր 31,2024 10:24

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2025 թվականին 2024-ի համար արտաքին գործերի նախարարությանը հատկացված բյուջեն կավելանա 378 մլն դրամով եւ կկազմի 17 մլրդ 441 մլն դրամ։ 2024 թվականի բյուջետային հատկացման համեմատ աճը կկազմի 2,2 տոկոս։ Այս մասին Ազգային ժողովում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ ԱԳՆ ջանքերն ուղղված են ՀՀ շուրջ խաղաղ եւ կայուն միջավայրի ձեւավորմանը։ «Սա առաջին հերթին նշանակում է մեր տարածաշրջանում մեր հարեւան երկրների հետ հարաբերությունների կարգավորում եւ զարգացում։ Բնականաբար, առաջին հերթին խոսում ենք Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման մասին։ Եվ պետք է ասեմ, որ 2024 թվականին այստեղ եղել է շատ շոշափելի արդյունք, առաջին հերթին միջպետական սահմանի սահմանազատման կոնկրետ դեպքով»,- ասաց նա։

Միրզոյանը հիշեցրեց, որ վավերացվել է սահմանազատման կանոնակարգը։ Ըստ նրա՝ առաջիկայում կողմերը պաշտոնապես կծանուցեն միմյանց կանոնակարգի ուժի մեջ մտնելու վերաբերյալ։

«Դրանից հետո հուսամ, որ սահմանազատման աշխատանքները կշարունակվեն։ Որքան արագ ու արդյունավետ, այնքան լավ»,- ասաց նա։

Անդրադառնալով «խաղաղության պայմանագրին»՝ Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ հայկական կողմն առաջարկում է ստորագրել համաձայնեցված դրույթները։

«Դատելով արձագանքներից, նաեւ շփումների ընթացքում սա մեծ խանդավառությամբ չի ընդունվել ադրբեջանական կողմից։ Եվ հիմա մենք ունենք ըմբռնում այն մասին, որ կա եւս 1-2 ձեւակերպում, որոնց շուրջ աշխատանքները կշարունակենք։ Սա էլ բանակցային նոր գործընթաց է։ Պետք է զգուշավոր լավատեսություն հայտնեմ այն մասին, որ մոտ ապագայում մեզ կհաջողվի նաեւ համաձայնության գալ այդ 1-2 ձեւակերպումների շուրջ, որից հետո արդեն պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման»,- ասաց նա։

Արարատ Միրզոյանն անդրադարձավ նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունների ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031