Լրահոս
Օրվա լրահոսը

Ահա, այսպիսին է Հայաստանում Փաշինյանի կողմից ստեղծված հակաժողովրդավարական համակարգը. «Փաստ»

Հոկտեմբեր 31,2024 10:28

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իշխանությունները տեսան, որ իրենց հաղթանակի շանսերը փոքրանում են, դրա համար էլ Ընտրական օրենսգիրքը փոխեցին, ՏԻՄ ընտրությունների համակարգից դուրս հանեցին մեծամասնական տարբերակը, փոխարենն ամբողջությամբ դարձրեցին համամասնական, որպեսզի այն քաղաքական իմաստով տեղի ունենա Փաշինյանի «շուքի» ներքո։ Փաստացի, ՏԻՄ ընտրություններում ստացվում էր այնպես, որ մարզերում քաղաքացիներն ընտրում էին ոչ թե ՔՊ-ի թեկնածուներին, այլ իրենց ձայնը տալիս էին Փաշինյանին, ով շատ դեպքերում անձամբ մասնակցում էր քարոզարշավին կամ իր աջակցությունն էր հայտնում։

Բայց նույնիսկ այս քայլն այնպիսի մեծ արդյունքներ չտվեց, ինչ որ ակնկալում էր իշխող քաղաքական թիմը։ Դրա համար էլ ՏԻՄ-երն իրենց վերահսկողության տակ վերցնելու նպատակով իշխանություններն անցան համայնքների խոշորացման տարբերակին, որի դեպքում նախ՝ կենտրոնական իշխանությունների լծակներն ավելի են մեծանում, հետո՝ խոշորացումից հետո կարիք էր զգացվում նոր ընտրություններ անցկացնել։ Բայց նույնիսկ այս պարագայում իշխանությունները մի շարք համայնքներում այդպես էլ չկարողացան հաջողություն գրանցել՝ չնայած շատ ժամանակ ցույց էին տալիս, թե իբր գոհ են ընտրությունների արդյունքներից։ Երբ Աբովյանում ՔՊ-ի սրտի թեկնածուն պարտվել էր գործող քաղաքապետին, Փաշինյանը հայտարարում էր, թե հաղթել է ժողովրդավարությունը։ Բայց հետագա իրողությունները ցույց տվեցին, որ իշխանությունները այնպիսի միջոցների են դիմում, որ ոչ թե ժողովրդավարությունը հաղթի, այլ միայն իրենք ամեն գնով զավթեն ՏԻՄ համակարգերի իշխանությունը։ Թերևս սա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Փաշինյանն ու իր թիմը վախեր ունեն, որ տեղերում կարող է սկիզբ առնել իրենց հեռացման գործընթացը, ապա աստիճանաբար տարածվել հանրապետությունով մեկ։ Ուստի, իշխանությունները գործի են դրել ու դնում իրենց ունեցած բոլոր լծակները, որ բոլոր ՏԻՄ-երը զավթեն՝ թեկուզ ապօրինի կերպով։

Ու այս նպատակի համար առաջին հերթին կիրառության մեջ են դրվում «իրավապահ» լծակները։

Ընդհանրապես, իշխանություններն այդպիսի մոտեցմամբ ցույց են տալիս, որ ուղղակի թքած ունեն ժողովրդի քվեի վրա, իրենց համար ամենակարևորը տեղական կառավարման համակարգը զավթելն է։ Եթե իրենց պետք է, անգամ ընտրված ու գործող համայնքապետերին կարող են հեռացնել։ Տարբեր ճնշումների արդյունքում այդպես պաշտոնանկ արվեց Ալավերդու քաղաքապետը։ Հիմա էլ ճնշումներ են գործի դրել Գյումրին «զավթելու» նպատակով։ Եվ արդեն խոսվում է, թե հերթում Սիսիան համայնքն է։ Ահա, այսպիսին է Հայաստանում Փաշինյանի կողմից ստեղծված հակաժողովրդավարական համակարգը։ Չնայած, զարմանալի բան չկա, ինչպես իշխանազավթմամբ եկան իշխանության, ինչպես հետո զավթեցին ՍԴ-ն, բուհերը, դատական համակարգի մի մասը, այլ ինստիտուտներ, այդպես էլ շարունակում են տոտալ իշխանազավթման փորձերը:

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031