Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վրաստանի փորձը լավագույնս ապացուցեց մեկ ստորագրությամբ եվրոպական շուկան գրավելու անհնարինությունը. «168 ժամ»

Հոկտեմբեր 31,2024 08:30

Վրաստանի փորձը լավագույնս ապացուցեց մեկ ստորագրությամբ եվրոպական շուկան գրավելու անհնարինությունը։ Վրաստանը ստորագրեց Ասոցացման համաձայնագիրը, սակայն վրացական ապրանքներն այդպես էլ չողողեցին եվրոպական շուկան՝ նույն այն պատճառով, ինչ պատճառով հայկական բիզնեսը չէր կարող հաստատվել այդ շուկայում։

Փոխարենը՝ Հայաստանն այն ժամանակ հաղթահարելով ներքին ու նաև արտաքին՝ արևմտյան քննադատությունը, կարճ ժամանակում կարողացավ հասնել CEPA-ի ստորագրմանը, որը լայն իմաստով՝ նույն Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչն է, փոքր-ինչ պակաս խորությամբ։ Բայց CEPA-ն ընդգրկում է գրեթե բոլոր այն ինստիտուցիոնալ քայլերը, որոնք նախատեսված էին Ասոցացման համաձայնագրում՝ քաղաքական բարեփոխումներից՝ մինչև արդարադատության ու իրավապահ համակարգերի համապատասխանեցում, ենթակառուցվածքային ծրագրերից՝ մինչև մուտքի արտոնագրերի՝ վիզայի ազատականացում։

Հայաստանի գործող իշխանությունը՝ 2018թ․ ստանալով Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու անգնահատելի ժառանգություն նախկին ՀՀԿ-ական իշխանություններից, ուղղակի տապալեց բոլոր հնարավորությունները և մինչև այսօր ինստիտուցիոնալ հարթությունում իրականացրել է CEPA-ի ընձեռած հնարավորությունների խղճուկ մասը։ Նույն վիզայի ազատականացումը, որն այս իշխանությունը դարձրել է քարոզչական դրոշակ, CEPA-ի խելամիտ իրականացման դեպքում, մեծ հավանականությամբ, արդեն իսկ կյանքի կոչված կլիներ։

Վրացական ու հայկական իրականությունների այս զուգահեռը, անշուշտ, բազմաթիվ առանձնահատկություններով, իրականում ցույց է տալիս, որ այսօր Վրաստանի իշխանությունը՝ սեփական սուբյեկտայնությունը պահպանելու ու աշխարհաքաղաքական մանրադրամ չդառնալու համար փորձում է կյանքի կոչել այն քաղաքականությունը, որն ավելի քան 10 տարի առաջ հաջողությամբ վարել է Հայաստանի նախկին իշխանությունը՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Վրաստանի արևմտամետ նախագահ Զուրաբիշվիլին հայտարարում է, թե Վրաստանի ընտրություններում կիրառվել է «հայկական կարուսելը»՝ իշխանությանը մեղադրելով ընտրակեղծարարության մեջ։

Իրականությունն այն է, սակայն, որ եթե Վրաստանի իշխանությունը Հայաստանից որևէ բան է փոխառել, ապա դա առաջին հերթին հավասարակշռված քաղաքականություն վարելու ու քաղաքական մաքսիմալիզմը քաղաքական իրատեսությամբ փոխարինելու քաղաքականությունն է, որն ապացուցել է իր արդյունավետությունն անգամ այն բանից հետո, երբ Հայաստանի գործող իշխանությունը գրեթե ամբողջությամբ կազմաքանդել է հայկական դիվանագիտության նախկին բոլոր սկզբունքներն ու հաշվարկները։

Արմինե ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031