Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թադեւոս Ավետիսյան. «Եթե դիտարկում ենք 1991 թ.-ից մինչև 2018 թ.-ը և 2018 թ.-ից հետո ընկած ժամանակահատվածները, ունենք պետական պարտքի կրկնապատկում». «Փաստ»

Հոկտեմբեր 31,2024 09:00

Հայաստանի պետական պարտքը հաջորդ տարի կաճի մինչև ՀՆԱ-ի 53,5 տոկոսը։ Այս մասին հայտարարեց ֆինանսների նախարարն Ազգային ժողովում 2025 թ.-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ: Նախքան 2025 թ.-ի պետբյուջեի նախագծի քննարկմանն անցնելը, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը հիշեցնում է, որ պետական պարտքի բացարձակ մեծությունն այս իշխանությունների օրոք՝ նախորդ վեց տարվա ընթացքում, կրկնապատկվել է: «12 միլիարդ դոլարից ավելի պետական պարտք ունենք, սա փաստ է: Եթե դիտարկում ենք 1991 թ.-ից մինչև 2018 թ.-ը և 2018 թ.-ից հետո ընկած ժամանակահատվածները, ունենք պետական պարտքի կրկնապատկում:

Այս իշխանությունների օրոք պետական պարտքի տարեկան աճի միջին տեմպը գերազանցել է մեր երկրի համախառն ներքին արդյունքի աճի միջին տեմպին, նույնիսկ այն պարագայում, երբ 2022, 2023, 2024 թվականներին, արտաքին գործոնով՝ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված, ունեցել ենք թռիչքաձև՝ երկնիշից բարձր աճեր: Եթե չլիներ այդ արտաքին գործոնը, որը մեզ հետ որևէ կապ չունի՝ օրվա իշխանություններն այստեղ որևէ դրական ջանք չեն գործադրել, ապա հիմա հայտնված կլինեինք պարտքային խոր ճգնաժամի մեջ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ավետիսյանը:

Ընդգծում է՝ հիմա այս արտաքին գործոններն էապես թուլանում են: «Այս տարվա երկրորդ կիսամյակում մեր տնտեսական ակտիվությունը նախորդ 2,5 տարվա միջինից առնվազն 2 անգամ նվազել է: Արտաքին գործոնը կարճաժամկետ էր, դրա թուլացման հետևանքով արդեն փաստ է, որ երկրորդ կիսամյակում ունենք ոչ միայն տնտեսական ակտիվության ցուցանիշի էական նվազում, այլ նաև ծրագրված հարկային մուտքերի և պետական բյուջեի ծախսերի էական թերակատարում: Գործոնի թուլացումը փաստվում է նաև նրանով, որ հաջորդ տարվա պետական բյուջեում ՀՆԱ-ի աճ այս իշխանությունը կանխատեսում է երկու անգամ ավելի պակաս, քան արձանագրվել է նախորդ 2,5 տարին: Գիտեն, որ արտաքին գործոնն իր դրական ազդեցությունը թուլացնում է, մի պահից վերանալու է, և արդեն համեստ տնտեսական աճ են դրել հաջորդ տարվա պետական բյուջեի հիմքում: Իրենց նշած 53,5 տոկոսի մասին. դա բավականին ռիսկային թիվ է: Կան էական գործոններ, որոնք կարող են հանգեցնել ոչ թե 53,5 տոկոս պարտք-ՀՆԱ հարաբերակցության, այլ էլ ավելի բարձր ցուցանիշի, ընդհուպ մոտեցնեն ռիսկային շեմին:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031