Լրահոս
Օրվա լրահոսը

Դե իհարկե, ի՞նչ քաղաքական ենթատեքստ։ Պարզապես 2021-ի ընտրություններում «Բալասանյան դաշինքը» հաղթել է, ՔՊ-ն զբաղեցրել է երկրորդ տեղը. «ՉԻ»

Հոկտեմբեր 31,2024 09:30

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրիի տարածքային կառույցի ղեկավարը հայտարարել է, թե Հայաստանի երկրորդ քաղաքի քաղաքապետի և «Բալասանյան դաշինքի» ավագանու անդամների կողմից մանդատները վայր դնելուց հետո իրենք, իհարկե, ուզում են քաղաքում հասնել իշխանության, բայց նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ու նրա մերձավորների նկատմամբ քրեական հետապնդումները բացարձակապես որևէ քաղաքական ենթատեքստ չունեն։

Դե իհարկե, ի՞նչ քաղաքական ենթատեքստ։ Պարզապես 2021-ի ընտրություններում «Բալասանյան դաշինքը» հաղթել է, ՔՊ-ն զբաղեցրել է երկրորդ տեղը, համագործակցության հուշագիր են ստորագրել, հետո հուշագիրը խզվել է, ու «զուտ պատահաբար» իրավապահները Սամվել Բալասանյանին հեռակա կարգով ձերբակալելու որոշում են կայացրել, նրա որդուն ձերբակալել ու 70 մլն դրամ գրավի դիմաց ուղարկել են տնային կալանքի, ևս երեք մերձավորների նկատմամբ քրեական հետապնդում են իրականացնում, և այլն։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031