ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Տեղեկություն ստացա այն մասին, որ Էրեբունու Ոստիկանության բաժին դարձյալ ապօրինի բերման են ենթարկվել քաղաքացիներ»:
«Ազգային ճակատ»֊ի տեղեկություններով բերման ենթարկված քաղաքացիները 3 են. «Քաղաքացիները բերման են ենթարկվել առանց հիմնավոր պատճառաբանության՝ ակնհայտ քաղաքական դրդապատճառներով»: