Լրահոս
Օրվա լրահոսը

Վաշինգտոնում մի խումբ ադրբեջանցիներ Սպիտակ տան մոտ կոչ են արել բոյկոտել Բաքվում COP29–ը

Հոկտեմբեր 30,2024 22:24

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ա1+». Հոկտեմբերի 29–ին Վաշինգտոնում մի խումք ադրբեջանցի քաղաքական էմիգրանտներ բողոքի ակցիա են կազմակերպել Սպիտակ տան մոտ՝ կոչ անելով բոյկոտել Բաքվում կայանալիք COP29 կլիմայական համաժողովն Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայության պատճառով։

Նրանք նաև պահանջել են, որ Բաքուն ազատի բոլոր քաղբանտարկյալներին, հայտնում է Turan.az-ը։

Նշվում է, որ այդ մասին տեղեկություններ են տարածվել սոցցանցերում։ Ակցիայի մասնակիցները պարզել են քաղբանտարկյալների լուսանկարները։

Իրավապաշտպան խմբերի հաշվարկներով Ադրբեջանում 319 քաղբանտարկյալ կա։

COP 29-ի նախաշեմին ԵԽ պատգամավորները կոչ են արել կասեցնել ԵՄ և Բաքվի միջև գազային գործարքը, դատապարտել այլախոհների բռնաճնշումներն Ադրբեջանում: Այն նաև կոչ է պարունակում Եվրախորհրդարանին՝ լիագումար նիստում ընդունել բանաձև՝ խստորեն դատապարտելով այլախոհների բռնաճնշումներն Ադրբեջանում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031