Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք աջակցում ենք դելիմիտացիայի պրոցեսին, որը երկու երկրների միջեւ սկսվել է, եւ դա պետք է տեղի ունենա Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա». Հայաստանում Ֆրանսիայի դեսպան

Հոկտեմբեր 30,2024 20:03

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Այցելել եմ աջակցելու ամբողջ Սյունիքին, այդ թվում Ներքին Հանդին: Ես ընդամենը դիտել եմ, տեսել եմ այն ամենը, ինչ կատարվում է: Այո, Ներքին Հանդի մի մասը Ադրբեջանի կողմից վերցված է, եւ մենք դա տեսնում ենք: Այդ իրավիճակը բնակիչների համար մեծ դժվարություններ է առաջացնում, անվտանգության զգացողություն կա, կարող են հարվածները նորից սկսել»,-Գորիսում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

Դեսպանի խոսքով՝ կենցաղի հետ կապված խնդիրներ կան, բնակչությունը անգամ ջրի խնդիր ունի. «Դրա համար էլ ասել եմ, որ մարդիկ չեն կարողանում իրենց բարեկամների գերեզմաններին այցելել»:

Ըստ դեսպանի՝ չնայած Ներքին Հանդը երեք կողմից շրջապատված է ադրբեջանցիների կողմից, բայց մի կողմից հնարավոր է մի ճանապարհով հասնել Ներքին Հանդ։

Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացին, ապա Ֆրանսիան աջակցում է եւ այն պետք է տեղի ունենա Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։

«Մենք աջակցում ենք դելիմիտացիայի պրոցեսին, որը երկու երկրների միջեւ սկսվել է, եւ դա պետք է տեղի ունենա Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, որի շուրջ կողմերը համաձայնության են եկել»,- հայտարարեց դեսպանը։

 Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031