Լրահոս
Օրվա լրահոսը

Թող իմ նման 500 հազար հոգի էլ մեռներ՝ Արցախը մնար տեղում․ Առուշ Առուշանյան

Հոկտեմբեր 30,2024 19:44

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ոչ թե ոմանց նման պառկել եմ բարձին, կարծիքներ եմ հայտնել, այլ զենքը ձեռքս եմ վերցրել, կռվել, որ Արցախը մնա տեղը։  Թող ես էլ մեռնեի, իմ պես 500 հազար հոգի էլ մեռնի, Արցախը մնար  իր տեղում, որովհետեւ բոլորիս լինելիության համար միլիոնավոր հայեր մեռել են, որ մենք լինենք հայեր, քրիստոնյա մնանք, հայերեն խոսենք»,- Գորիսում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը:

Ըստ Գորիսի համայնքապետի «մեր ազգը ընտրեց խաղաղություն, որը գործող իշխանության օրակարգն էր» ։  «Ասացին՝ պետք է լինի խաղաղություն, մեր ազգաբնակչության մեծ մասը գնաց, ընտրեց իշխանությանը»,-իր խոսքում նշեց Առուշ Առուշանյանը։

Ըստ նրա՝ երբ իշխանության դեմ խոսելու բան է ունեցել՝ ինքը բարձրաձայնել է։ «Ես խոսել եմ Արցախից, կարծել եմ, որ ելքն այլ պետք է լիներ»,-ասել է Առուշանյանը մեկ անգամ եւս նշելով, որ « թող լիքը մարդ մեռներ, բայց Արցախը մնար»

Մանրամասները տեսանյութում։

 

 Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Շշմուն եմ, որ այս երիտասարդի կյանքը դեռ չեն թունավորել նիկոլա-քպական անԱրարատ, անհայրենիքները:
    Զգույս եղիր, Առուշան:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031