Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասուն Միքայելյանի հայտարարությունն առաջին հերթին հարված է ՀՀ զինված ուժերին»․ Գեղամ Մանուկյան

Հոկտեմբեր 30,2024 19:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ցանկացած անզգույշ արտահայտություն, խոսք՝ հատկապես ներկայացուցչականություն ունեցող մարդու կողմից, խիստ վնաս է ՀՀ զինված ուժերին»,- ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի՝ Եռաբլուրում արված հայտարարության առիթով էլ ասաց․ «Այս հայտարարությունն առաջին հերթին հարված է ՀՀ զինված ուժերին, մեր պաշտպանունակությանը»։

Ըստ Գեղամ Մանուկյանի՝ ՀՀ զինված ուժերում ծառայության անցնելու գրավչության հետ կապված ցանկացած նախաձեռնություն կարևոր է, բայց համալիր ծրագրով ավելի լավ արդյունքների կհասնենք․ «Վերջին երեք-չորս տարիներին ԶՈՒ բարեփոխումների անվան տակ քննադատել ենք այն մոտեցումը, որը կա, որ ԶՈՒ համալրման հիմնական խթանիչը նյութականն է։ Շեշտն ատեստացիայի վրա է դրվել, մինչդեռ նաև պետք է դիտարկել ԶՈՒ հեղինակության բարձրացման անհրաժեշտությունը։ Ժամանակն է նաև մտածել դրա մասին՝ հույսը չդնելով միայն ատեստացիայի վրա, այլ նաև մտածել զինծառայողների բազային աշխատավարձի բարձրացման հնարավորության հարցը»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031