Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի եւ շուկայի զարգացման ծրագրի գծով 2025-ին նախատեսվել է հատկացնել 32 մլրդ 810 մլն դրամ

Հոկտեմբեր 30,2024 19:40

2025 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից համակարգվող ոլորտների զարգացման համար նախատեսվում է հատկացնել 47,5 մլրդ դրամ` իրականացնելու 5 բյուջետային ծրագիր եւ 20 միջոցառում: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների` հոկտեմբերի 30-ի համատեղ նիստում շարունակվել է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը:

«Բարձր տեխնոլոգիաների, ռազմարդյունաբերության, թվայնացման, կիբեռանվտանգության, ինովացիոն տեխնոլոգիաների, կապի, փոստի, համացանցի եւ տիեզերական բնագավառներում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում եւ մոնիտորինգ» միջոցառման համար 2025 թվականին կհատկացվի 1 մլրդ 15 մլն դրամ, որն ուղղվելու է նախարարության պահպանմանը: Նա նշել է, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի եւ շուկայի զարգացման ծրագրի գծով 2025 թվականին նախատեսվել է հատկացնել 32 մլրդ 810 մլն դրամ:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի եւ շուկայի զարգացման ծրագրի գծով 2025 թվականին նախատեսվում է հատկացնել 32 մլրդ 810 մլն դրամ: Ծրագրի նպատակը ոլորտի ենթակառուցվածքների բարելավումն է:

Նախարարը տեղեկացրել է, որ «Շուկաների զարգացում եւ միջազգային համագործակցություն» միջոցառման համար 2025 թվականին կհատկացվի 345 մլն դրամ: «Ձեռներեցության տեխնոլոգիական էկոհամակարգ» միջոցառման համար կհատկացվի 748,5 մլն դրամ: Շուրջ 29 մլրդ դրամ է նախատեսվում հատկացնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առեւտրային կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին պետական աջակցություն տրամադրելու նպատակով:

Մխիթար Հայրապետյանը պատասխանել է պատգամավորների հարցերին` տեղեկացնելով, որ հանդես են գալու ոլորտի զարգացմանը նպաստող օրենսդրական նախաձեռնությամբ: Ներդրվելու է աշխատաշուկա մուտք գործող աշխատակիցների խրախուսման գործիքակազմը: Մասնագիտական վերապատրաստման տարատեսակ ծրագրեր կառաջարկվեն այն ընկերություններին, որոնք պատրաստ են ներդրում կատարել իրենց աշխատակիցների որակավորման կարողությունները բարձրացնելու համար:

ՀՀ Ազգային ժողով

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031