Լեհաստանում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Մկրտչյանը հերթական ոսկե մեդալը նվաճեց մեր հայրենիքի համար: Հանդես գալով մինչեւ 20 տարեկանների մրցապայքարում՝ Նարեկը պոկում վարժությունում 150 կգ արդյունքով բավարարվեց 3-րդ տեղով, սակայն նա իր անվերապահ առավելությունը ցույց տվեց հրումում եւ երկամարտում:
Երկրորդ վարժությունում հայ ծանրորդը հավասարը չունեցավ 191 կգ-ով, այնուհետեւ հաղթող դարձավ նաեւ երկամարտում՝ 341 կգ: Ընդ որում, Նարեկ Մկրտչյանը պատվո հարթակին իրենից հետ թողեց Ադրբեջանի եւ Վրաստանի ներկայացուցիչներին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ