Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հակառակ անառողջ քննադատություններին, պարոն Օհանյանը ԶՈՒ հետ կապված միշտ սրտացավ է»․ Գեղամ Մանուկյան

Հոկտեմբեր 30,2024 18:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Արտահերթ նիստ ենք հրավիրել, որպեսզի օր առաջ մեր զինված ուժերն ունենան այս գործիքը»,- ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նա նշեց, որ ինքն ու ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ներկայացրել են «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթ։

Արմեն Խաչատրյանը մանրամասնեց․ «Օրենքների նախագծերի փաթեթների ընդունումը պայմանավորված է ՀՀ զինված ուժերի որոշակի զորամասերում պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողների համար այդ զորամասում պայմանագրային զինծառայության անցնելու դեպքում նշանակված զինվորական կենսաթոշակի իրավունքը չդադարեցնելու անհրաժեշտությամբ»։

Նաև հավելեց՝ առաջարկվում է նշանակված զինվորական կենսաթոշակը չդադարելու իրավունք սահմանել նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված ՀՀ զինված ուժերի մարտական խնդիրներ իրականացնող  որոշակի զորամասերում պայմանագրային զինվորական ծառայության ընդունված զինծառայողների համար: Առաջարկվում է սահմանել այդպիսի զորամասում այն պաշտոնների նշանակման պայմանները, որոնց դեպքում պահպանվում է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը, ներառյալ՝ այդ իրավունքի դադարեցման դեպքերը: Կհստակեցվեն նաեւ զորահավաքային զինվորական ծառայությունից կամ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում պայմանագրային զինվորական ծառայությունից կամ վարժական հավաքից արձակվելուց հետո զինվորական կենսաթոշակի վերահաշվարկման կարգը, պայմաններն ու վերահաշվարկ կատարելու համար դիմելու ժամկետները:

Արմեն Խաչատրյանը հայտնեց՝ նախագիծը քննարկվել է կառավարությունում և ստացել դրական եզրակացություն, քննարկվել է նաև ընդդիմադիր գործընկերների հետ և նույնպես դրական վերաբերմունքի արժանացել։

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշեց՝ Արմեն Խաչատրյանը հանդիպել է Սեյրան Օհանյանին ու ասաց․ «Հակառակ նրան, որ բազմաթիվ անգամներ ԱԺ-ում Սեյրան Օհանյանի նկատմամբ՝ որպես պաշտպանության նախկին նախարար, զինվորական, անառողջ և անարդար քննադատություն է հնչել, ուզում եմ մատնանշել, որ Սեյրան Օհանյանը զինված ուժերի հետ կապված միշտ սրտացավ է։ Այս անգամ էլ մանրամասն քննարկում տեղի ունեցավ»։

Արմեն Խաչատրյանն էլ վստահեցրեց՝ մենք երբևէ չենք վարանել մեր գործընկերների հետ հարցեր քննարկել և հատկապես ՊՆ բնագավառի հարցերը՝ անկախ ընդդիմությունից են, թե՝ մեր խմբակցության պատգամավորները։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031