Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ և Փաշինյանի մեջ սեպ մի խրեք, դա անիմաստ է»․ Անդրանիկ Քոչարյան

Հոկտեմբեր 30,2024 18:05

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Քավոր երկու անգամ եմ եղել՝ մեկը Երուսաղեմում, մյուսը՝ ՀՀ-ում»,-լրագրողների դիտարկմանը՝ Գրիգոր Մինասյանին արդարադատության նախարարի պաշտոնից հեռացնելու «քավորն» ինքն է եղել, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես արձագանքեց Անդրանիկ Քոչարյանը։

Նա ասաց, որ ինքը բազմաթիվ պատգամավորներից է եղել, որ ստորագրել է Գրիգոր Մինասյանին հեռացնելու համար։ Իսկ պատճառները դեռ չեն վերացել։ Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ այդ պատճառները կվերանան այն ժամանակ, երբ իր մտահոգությունները կլինեն ոչ արդարացի․ «Իմ հնչեցրածը լեգիտիմ մտահոգություն էր, և դրա պատասխանը չեմ ստացել։ Իսկ Մինասյանն ինքն է հրաժարական տվել։ Ստորագրահավաքից ԱԺ նախագահը տեղյակ է եղել»։

Անդրանիկ Քոչարյանը վստահեցրեց՝ իր ու Ալեն Սիմոնյանի միջև հակասություն չկա․ «Ես այս ալիքների միջով անցել եմ․ եղել եմ իշխանություն, ընդդիմություն և այսօր նստած եմ այն աթոռին, որը ղեկավարել է Վազգեն Սարգսյանը։ Ինձնից պետք չի վտանգ զգալ։ Իմ և Փաշինյանի մեջ սեպ մի խրեք, դա անիմաստ է։ Սեպ խրողների թիվը գնալով ավելանում է։ Երեկ ինչ սեպեր էիք առել, բոլորդ ֆռֆռում էիք»։

Հարցին՝ ՔՊ-ից քանի՞ հոգի կա սեպ խրող, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․ «Ես հիմա չեմ տեսնում, եթե լինի, անպայման ձեզ հետ կկիսվեմ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031