Լրահոս
Օրվա լրահոսը

Ապատեղեկատվության տարածման պատճառ են նաև տեղեկատվական բացերը, որոնք անհրաժեշտ է լրացնել թափանցիկ և ժողովրդավարական կառավարման միջոցով. Վահան Կոստանյան

Հոկտեմբեր 30,2024 17:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հոկտեմբերի 30-ին Ամմանում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մեդիա և տեղեկատվական գրագիտության համաշխարհային շաբաթ» համաժողովի բարձրաստիճան նախարարական սեգմենտի պանելային քննարկմանը, որն այս տարի կազմակերպվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կողմից:

Իր խոսքում Վահան Կոստանյանն ընդգծել է ապատեղեկատվության դեմ պայքարի համատեքստում համընդհանուր մոտեցման, միջազգային գործընկերների հետ համագործակցության և փորձի փոխանակման կարևորությունը՝ նշելով, որ մեր տարածաշրջանում նույնպես առկա է նման խնդիրների հասցեագրման անհրաժեշտությունը:

ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձ է կատարել ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված քայլերին՝ կարևորելով Ապատեղեկատվության դեմ պայքարի 2024-2026թթ հայեցակարգի գործադրմանն ուղղված ջանքերը և ընդգծելով կրթական համակարգում մեդիագրագիտության ներդրման կենսական նշանակությունը, այս համատեքստում` քաղաքացիական հասարակության կարևորությունը:

Վահան Կոստանյանն ընդգծել է, որ ապատեղեկատվության տարածման պատճառ են հանդիսանում նաև տեղեկատվական բացերը, որոնք անհրաժեշտ է լրացնել թափանցիկ և ժողովրդավարական կառավարման միջոցով:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031