«Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ո՛չ թե մեր ցանկությունները կատարվեն, այլ օրենքը գործի: Իսկ օրենքով այս պահի դրությամբ իրավունք ունենք գտնվելու մեր թատրոնի տարածքում, ստեղծագործելու՝ մինչեւ դատարանից ունենանք հստակ որոշում»,-լրագրողների հետ զրույցում ասաց իր մյուս գործընկերների հետ դատախազության շենքի մոտ սպասող «Գոյ» թատրոնի դերասան Արսեն Ազիզյանը: Նա նշեց, որ անգամ չեն թույլատրում սնունդ բարձրացնել իրենց թատրոնի ներսում գտնվող անդամների համար:
«Ուզում ենք հասկանալ, թե մեր դիմումը դատախազությունում ինչ փուլում է, որպեսզի նորից պրոցեսը չդանդաղի, ինչպես դատարաններում են փորձում լղոզել մեր պահանջը, որը ո՛չ քաղաքական է, ո՛չ էլ կապ ունի անձնական ամբիցիաների հետ»,-հավելեց նա:
«Գոյ» թատրոնի դերասանուհի Մարինե Պետրոսյանն ասում է՝ եկել են դատախազության մոտ, որ ի վերջո տեղեկանան՝ իրավունք ունե՞ն «Գոյի» բեմում ստեղծագործելու կամ անգամ ներս մտնելու: «Գոյի» մուտքը փակված է, կողպեքները՝ վրան, անգամ չենք կարողանում ներս մտնել»,-հավելեց նա:
Կարդացեք նաև
Լրագրողի հարցին՝ իսկ ինչո՞վ է պայմանավորված, որ չի ցանկանում Սունդուկյան թատրոնում աշխատել, ինչն է իրեն խանգարում այնտեղ ստեղծագործել, Մարինե Պետրոսյանն այսպես արձագանքեց. «Ես որոշում եմ կայացրել 36 տարի առաջ, որ պետք է աշխատեմ «Գոյ» թատրոնում՝ այս ռեժիսորի ու այս դերասանների հետ:
Բայց պարտադրաբար ինձ ասում են՝ ոչ, դուք պետք է այստեղ աշխատեք, ոչ թե այնտեղ, ես էլ ասում եմ, որ դա մարդու իրավունքների խախտում է, ու ես իրավունք ունեմ ընտրելու՝ ում հետ եւ որ թատրոնում աշխատել… Հունվարի 30-ից ես ազատված եմ աշխատանքից եւ աշխատավարձ չեմ ստանում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Թատրոնը, ոչ թե արտիստների համար է, այլ՝ հանդիսատերի: Կա՛ հանդիսատես, ուրեմն կգործի, չկա, ուրեմն՝ կփակվի: Ամբողջ աշխարհում է այդպես, բացառություն էր՝
բոլշևիկյան ժամանակ …