Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ նախագահի տեղակալը ԱԺ-ում ներկայացրել է 2025թ.-ի բյուջեի հատկացումները

Հոկտեմբեր 30,2024 16:35

2025 թվականին պետական բյուջեի նախագծով ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին` «Ընտրական գործընթացների համակարգում,  կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում ծրագրի» համար հատկացվել է 492 միլիոն 744 հազար դրամ: ԿԸՀ-ի նախանշած հայտով ամբողջ ծրագրի համար ավելի վաղ  ներկայացվել էր 551 միլիոն 875 հազար դրամ ցուցանիշը:

Ազգային ժողովի Պետական-իրավական և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հոկտեմբերի 30-ին ներկայացրել է ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության ապահովում և ընտրական ծրագրերի համակարգման, կազմակերպման, անցկացման, մոնիտորինգի ծառայություններ /ապարատի պահպանում/» միջոցառման իրականացման համար հատկացվել է 473 միլիոն 127 հազար դրամ (2023թ.-ին  փաստացի ծախսերը  կազմել է  455 միլիոն 969 հազար դրամ, 2024-ին  հատկացումը` 494 միլիոն 541 հազար դրամ:

«Ընտրական հանձնաժողովների անդամների մասնագիտական դասընթացների կազմակերպում/Ուսուցում/» միջոցառման իրականացման համար հաստատվել է 19 միլիոն 617 հազար  դրամ ցուցանիշը` չնայած ԿԸՀ-ի կողմից նախանշված է եղել, որ դասընթացների իրականացման համար հաշվարկվել է 58 միլիոն 851 հազար դրամ։

2023թ.-ին   այս միջոցառման մասով հատկացումը կազմել է  58 միլիոն 851 հազար դրամ, այդ տարի դասընթացների փաստացի ծախսը կազմել է 81 միլիոն 220 հազար դրամ:

Իսկ 2024թ. մասնագիտական դասընթացների կազմակերպման համար անհրաժեշտ հատկացումը կազմել է  19 միլիոն 617 հազար դրամ:

ԿԸՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031