ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ ՀՀ զինված ուժերում կադրերի թերհամալրվածությունը շատ դեպքերում հանգեցնում է աղետալի հետևանքների՝ ինքնասպանություններ, չկառավարվող օջախներ։
Անդրադառնալով իրենց առաջարկած օրենսդրական նախաձեռնությանն, ասաց․ «Եթե կա խնդիր, որ կարող ենք այսօր լուծել, եկեք լուծենք։ Չհավատալը նշանակում է ոչինչ չանել և սպասել, թե հրթիռները մեր գլխի վրայով երբ են գնալու-գան։ Հետո ասենք, բայց Սասուն Միքայելյանը սենց ասեց․․․Սասուն Միքայելյանը, թարգմանաբար ասեմ, ասել է, որ խնդիր ունենք, և պետական սահմանի խնդիրը պետք է լուծվի։ Ռեսուրսների խնդիր կա, պետական սահմանի խնդիրը օրհասական է։
Մեզ տալիս է դա հնարավորություն, որ բարեփոխումները հասցնենք ավարտական փուլին․․․․Ալիկ Աբրահամյանը, երբ եկել է ՀՀ ԶՈՒ ռազմաօդային ուժերը ձևավորելու համար, ՄԻԳ- 31-ի գնդի հրամանատար է եղել։ Բացառիկ է եղել, որ սովետում հակաօդային պաշտպանության գնդում ազգությամբ հայ լիներ։
Նա երբ եկել է ՀՀ ԶՈՒ ռազմաօդային ուժերը ձևավորելու համար, 32 տարեկան է եղել։ Մի քանի տարի առաջ առիթ ունեցա նրան հարցնել՝ որ նստես ինքնաթիռ, կբարձրացնե՞ս, նա ասաց՝ եթե թռնող չկա, ես կգամ ՍՈՒ-երով կթռնեմ։ Ալիկը 62 թիվ է․ էս տարիքում էլ կթռնի, բայց կարող է գալ ու դասավանդել։ Էս հնարավորությունը տալիս ենք բանակին, բայց սա նշանակում է, որ հետևից եկող շղթան պիտի կառուցենք։ Այսինքն՝ կրթություն, ծառայություն, և պետք է թոշակի գնացողը գնա, տեղը համալրողն անմիջապես հետևից պետք է գա»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ