ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, փաստելով, որ ՀՀ նախագահը պաշտոնից ազատել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Սասուն Բադասյանին՝ հղում կատարելով օրենքի այն կետին, որը սահմանում է ուսման նպատակը, ՀՀ ՊՆ նախարարի տեղակալ Արման Սարգսյանին հիշեցրեց՝ սակայն այդ ընթացքում ՊՆ մամուլի քարտուղարը պարզաբանել էր, որ ատեստավորման միջամտության հետ կապված Սասուն Բադասյանի նկատմամբ ծառայողական քննություն է իրականացվում ու հարցրեց՝ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարին ուղարկել եք սովորելո՞ւ, թե՝ ծառայողական քննության պատճառով հրամանատարությունից հանել եք, Արման Սարգսյանը պատասխանեց․ «Ուղարկել ենք սովորելու, բայց միաժամանակ ասեմ՝ իրականացվում է ծառայողական քննություն, և արդյունքներով, բնականաբար, որոշում կկայացվի՝ տվյալ զինծառայողի արարքում կարգապահական բնույթի խախտումներ, եթե առկա լինեն, հետևաբար կառաջանան հետևանքներ, եթե ոչ, ուսումը կշարունակի։ Մտահոգվելու բան չկա»։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ հարցրեց՝ կորպուսի հրամանատար այս պահին նշանակվա՞ծ է, թե՝ ոչ, Արման Սարգսյանը պատասխանեց՝ այս պահին ոչ, բնականաբար կնշանակվի։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ