ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստի մեկնարկին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը «փնտրում էր» «Ազատություն» ռադիոկայանի տեսախցիկը՝ հարցնելով․ «Ազատության» կամերան էստե՞ղ է»։ Սրահից հնչեց՝ ոչ։ Անդրանիկ Քոչարյանը հարցրեց ու հեգնեց․ «Բա որտե՞ղ է։ Աղբյուրների մո՞տ է»։
Հիշեցնենք՝ «Ազատության» աղբյուրի փոխանցմամբ՝ ՔՊ-ականները մտադիր են Անդրանիկ Քոչարյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարց բարձրացրել։
Այս խոսակցությանը միջամտեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը․ «Պարոն Քոչարյան, իմ ներկայությամբ լրատվամիջոցների մասին վատ բան չասեք»։
Կարդացեք նաև
Անդրանիկ Քոչարյանն էլ ծիծաղով պատասխանեց․ «Վայ, մոռացել էի, որ Դուք ստեղ եք, պարոն Մանուկյան, ներող կլինեք, չէի նկատել, որ Դուք մասնակցում եք նիստին։ Շատ լավ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ