Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը փորձել է կեղծ օգտահաշիվներով դրական ներկայացնել COP29-ը Բաքվում անցկացնելու որոշումը. WP

Հոկտեմբեր 30,2024 15:12

«Ազատություն». Ամերիկյան The Washington Post պարբերականը պնդում է, որ Ադրբեջանի կառավարությունը կեղծ օգտահաշիվների միջոցով սոցիալական ցանցերում փորձել է դրական լույսի ներքո ներկայացնել COP29-ը Բաքվում անցկացնելու վիճահարույց որոշումը։ Լրատվամիջոցը, վկայակոչելով հատուկ ուսումնասիրության արդյունքները, նշել է, որ Ալիևի վարչակազմի այդ արշավում ներգրավված են եղել առնվազն 1800 կեղծ հաշիվներ X սոցիալական հարթակում։

Թերթը գրում է, որ ադրբեջանական բոտերի բանակը ակտիվորեն տարածում էր ադրբեջանցի պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի այն հայտարարությունները, թե իբր Ադրբեջանը, լինելով նավթ արդյունահանող երկիր, միաժամանակ խթանում է կանաչ էներգիայի արտադրությունը։

«Բացի բնապահպանական գրառումներից, բոտերը նաև հակահայկական գրառումներ են տարածել»,- փաստում է ամերիկյան պարբերականը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանը մի երկիր է, որն անցյալ տարվա սեպտեմբերին հարձակվել է Լեռնային Ղարաբաղի վրա, տեղահանել էթնիկ հայ բնակչությանը և լուծարել Լեռնային Ղարաբաղի իրավական, քաղաքական և քաղաքացիական ինստիտուտները։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031