Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի համահիմնադիր, իրավապաշտպան Հովհաննես Խուդոյանի ֆեյսբուքյան գրառումը
Հերթական ոստիկանական ապօրինությունն է տեղի ունեցել այս գիշեր։ Նորից «օպերատիվ տվյալներ» կեղծելով` իբր ապօրինի զենք պահելու կասկածով բերման է ենթարկվել ակտիվիստ 4 երիտասարդ, որոնցից երկուսը ձերբակալվել են։
Քանի որ արդեն չափն անցել են, առաջիկայում կներկայացվի հաղորդում օպերատիվ տվյալներ կեղծող ոստիկանների դեմ` այս պահին կամ հետագայում քրեական պատժի ենթարկելու համար։
Երիտասարդները որևէ հակաիրավական արարք չեն կատարել ու հետապնդվում են իրենց քաղաքացիական դիրքորոշումը պաշտպանելու համար։
Կարդացեք նաև