Նոր քրեակատարողական հիմնարկի շինաշխատանքները նախատեսվում է սկսել 2025 թվականին։ Այս մասին Ազգային ժողովում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ասաց արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը։
«Նոր քրեակատարողական հիմնարկի գործընթացը շարունակում է մեզ համար մնալ ակտուալ։ Դրանով են պայմանավորված 2025 թվականի ընթացքում մեր շատ փոքր, բայց ավելացումները բյուջեում, որը նախորդ տարվա համեմատ փաստացի կազմում է 2,2 տոկոս ընդամենը։ Այդ ավելացումը պայմանավորված է հենց քրեակատարողական հիմնարկի կառուցման եւ դրա մեկնարկն ապահովելու անհրաժեշտությամբ։ Այնպես որ, մենք նախատեսում ենք, որ նոր քրեակատարողական հիմնարկի կառուցումը 2025-ին առնվազն պետք է մեկնարկած լինի»,- ասաց նա։
Արմենուհի Հարությունյանն անդրադարձավ նաեւ պրոբացիայի ծառայությանը՝ նշելով, որ այս ծառայությունը դեռ նոր է, կատարված աշխատանքները դեռ բավարար չեն՝ վերասոցիալականությունն ապահովելու համար։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ