Երկու օր է «Գոյ» թատրոնի դերասանները գիշերում են թատրոնում, տեղեկանում ենք «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանի տեսաուղերձից:
«Մենք դեռ գտնվում ենք «Գոյ» թատրոնում: Երկրորդ գիշերն է՝ ինչ գիշերել ենք թատրոնում: Մնացել ենք 6 հոգով: Սկզբում 14 հոգի էինք, մարդիկ կային՝ անձնական գործերով դուրս են եկել, իսկ մի մասը դուրս էին եկել՝ դատախազությունից որոշակի տեղեկություններ վերցնեին, պիտի վերադառնային, բայց նրանց թույլ չտվեցին մուտք գործել թատրոն:
Մենք կսպասենք մինչև ժամը 18:00-ն, այնուհետև կհասկանանք՝ մնում ենք դեռ թատրոնում, թե՞ պայքարը շարունակում ենք դրսում»,- տեսաուղերձում ասում է Արզումանյանը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը միավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը դեմ է այդ միավորմանը, իրենք ուզում են որպես առանձին թատրոն հանդես գալ, չեն ուզում գնալ ու աշխատել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Նրանք միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում են դատարանում։
Մարտի վերջից փակվել է թատրոնի դուռը և դերասանները չեն կարողանում մուտք գործել և փորձեր անել։