Լրահոս
Օրվա լրահոսը

Կարբի գյուղում շուրջ 300 միլիոն դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել՝ ստվերային շրջանառության դեմ պայքարի շրջանակում

Հոկտեմբեր 30,2024 15:10

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը ստվերային շրջանառության դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 300 միլիոն դրամի թաքցված շրջանառություն։

Մասնավորապես,  ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության տարածքային թիվ 12-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում գործող սննդամթերքի և տնտեսական ապրանքների առևտրով զբաղվող անհատ ձեռնարկատերը վաճառված ապրանքների դիմաց գանձում է կանխիկ գումարներ և չի տրամադրում ՀԴՄ կտրոն, փոխարենը տրամադրում է միայն ներքին հաշվառման փաստաթուղթ, ինչի արդյունքում խուսափում է առանձնապես խոշոր չափի հարկեր վճարելուց։

Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով ձեռնարկված համակողմանի և  մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված օպերատիվ տվյալները հաստատվել են:

Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շրջանակում հետազոտվել են ներքին հաշվապահական փաստաթղթերը և աշխատանքային համակարգիչներում առկա օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունները, որոնց արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2024 թվականի ընթացքում ձեռնարկատիրոջ կողմից թաքցվել է շուրջ 300 միլիոն դրամի իրացման շրջանառություն։ Ձեռքբերված փաստական տվյալների հիմքով` կատարվել են համապատասխան հարկային հաշվարկներ, որի արդյունքում պարզվել է, որ անհատ ձեռնարկատիրոջ կողմից չի վճարվել շուրջ 50 միլիոն ՀՀ դրամի հարկ:

Հաշվի առնելով օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակները՝ հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումների նախազգուշացման և կանխման շրջանակում, անհատ ձեռնարկատիրոջ կողմից ինքնակամ հարկային մարմին են ներկայացվել ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական ճշտված հաշվարկներ, որոնցում ներառվել է նախկինում թերհայտարարագրված շուրջ 300 միլիոն դրամի իրացման շրջանառությունը: Արդյունքում առաջացել է բյուջե վճարման ենթակա լրացուցիչ 50.301.618 ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որն ամբողջությամբ մարվել է։

Հիշեցնենք, որ առկա իրավակարգավորումների համաձայն վաճառքից գանձված գումարների մուտքագրումը հսկիչ-դրամարկղային մեքենա պարտադիր է, ընդ որում նշված պահանջի պարբերաբար չկատարումը  կարող են վկայել նաև ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների մասին, ուստի  ՊԵԿ-ը հորդորում է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց ընդունել ի գիտություն օրենքի պահանջը և չկատարել ապօրինություններ։

Մանրամասները՝ տեսանյութում

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031