Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ նման միջնորդությամբ չեն դիմել»․ Սասուն Խաչատրյանը՝ Հովիկ Աղազարյանի զանգի մասին

Հոկտեմբեր 30,2024 12:53

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ոչ: Ինձ երբեք չեն դիմել։ Մենք պատիժ տվող չենք, այլ քննության առնող մարմին ենք, միգուցե իմ անձի հետ է կապված․․․ բայց ինձ նման միջնորդությամբ չեն դիմել»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին իրեն դիմե՞լ են իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու գործով, ինչի մասին ԱԺ-ում խոսեց ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը։

ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը հարցաքննության հրավիրվե՞լ է, թե՝ ոչ, Սասուն խաչատրյանը պատասխանեց՝ քննչական գործողությունների հերթականությունն ու տակտիկան քննիչն է որոշում եւ ինքը չի ցանկանում քննիչի փոխարեն խոսել ու խոստացավ, որ լրագրողներն ամեն ինչից տեղյակ կլինեն։

Սասուն Խաչատրյանը վստահեցրեց՝ ինքը, իր ղեկավարած կառույցն ունեն այնքան սկզբունքայնություն, որ եթե պարզվի՝ խնդիր կա, իրենք կգան ԱԺ՝ իշխանական պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցով։

Նա չի կիսում լրագրողների տեսակետը, որ ընտրողական մոտեցում է դրսեւորվում իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների հարցում եւ հայտարարում է, որ Հայաստանում զանգովի արդարադատություն չկա:

Լրագրողի հարցին՝ ինչո՞ւ սեփական նախաձեռնությամբ վարույթ չեն նախաձեռնել, երբ ԱԺ-ում Քննչական կոմիտեի ղեկավարը հայտարարում էր, որ ՔՊ-ական պատգամավորի որդու անունից իրեն մի քանի անգամ միջնորդություն են ներկայացրել, Սասուն Խաչատրյանը պատասխանեց՝ իրենք չեն կարող առանց հաղորդման վարույթ նախաձեռնել, տվյալ դեպքով էլ իրենք նպատակահարմար չեն գտել վարույթ նախաձեռնել. «Մենք կասկածի տակ չենք դնում ՔԿ ղեկավարի հայտարարությունը, սակայն մենք այդ հայտարարության հիման վրա վարույթ չնախաձեռնելու որոշում ենք կայացրել։ Դատախազության հանձնարարության արդյունքում նոր վարույթ նախաձեռնել ենք: Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը գտել է, որ վարույթ նախաձեռնելու հիմքեր չկան: Չի ջրվելու այս գործը։ Մենք ամեն օր ստանում ենք տասնյակ հաղորդումներ, դուք պատկերացրեք, որ մենք ցանկացած հաղորդմամբ վարույթ նախաձեռնեինք: Քննչական կոմիտեի ղեկավարը չի ասում, որ ճնշումներ կան իր նկատմամբ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031