Լրահոս
Օրվա լրահոսը

COP-29-ի շրջանակներում Հայաստանը գերիների վերադարձի խնդիր չի՞ դրել

Հոկտեմբեր 30,2024 12:44

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մենք Փաշինյան-Ալիև բոլոր հանդիպումները երկխոսության առումով դրական ենք գնահատում. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

«Վստահաբար, մենք միտված ենք նրան, որ առաջիկայում նախաձեռնված գործընթացներն ու խաղաղության պայմանագրի ստորագրումն առաջիկայում իրականություն դառնան, և այդ շփումներն այդ առումով օգուտ տալիս են»,- հավելեց նա։

Արայիկ Հարությունյանի փոխանցմամբ, հայկական կողմը հնարավորություններ տեսնում է խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերը համաձայնեցնելու մասով։

«Ցանկացած խաղաղության պայմանագիր լավ է, երբ կան փոխզիջումներ, երբ զիջումներ են լինում, դրանք արդյունավետ չեն լինում»,- ասաց Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին՝չհամաձայնեցված կետերի շուրջ ո՞վ է զիջումների գնալու: Այս համատեքստում, Սահմանադրության փոփոխության մասին հարցին ի պատասխան, Արայիկ Հարությունյանը պատասխանեց՝ Հայաստանի համար կան կարմիր գծեր ու իշխանությունն այդ մասին խոսել է։ Լրագրողի հարցին՝ ինչո՞ւ ՀՀ իշխանությունը հստակ չի ասում՝ Սահմանադրությունը չենք փոխելու, եւ, վերջ, Արայիկ Հարությունյանը պատասխանեց․ «Մենք դրա մասին բազմիցս ասել ենք»։

Նա ասաց, որ այս պահին խաղաղության պայմանագրի խմբագրված տարբերակները գտնվում են կողմերի մոտ. «Երբ նոր խմբագրումներ լինեն, տարբերակներ կլինեն, փոխանակություն կլինի, եւ եթե անհրաժեշտություն լինի նոր հանդիպման, դրանք կլինեն»։

Արայիկ Հարությունյանը նաեւ մանրամասներ չփոխանցեց, թե ի՞նչ հարցեր են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Կազանում․ ասաց՝ քննարկվել է սեղանին դրված հարցերի լայն շրջանակ։

Իսկ Հայաստանի՝ Բաքվում կայանալիք COP-29 կլիմայական գագաթնաժողովին մասնակցելու մասին հարցին էլ Արայիկ Հարությունյանը պատասխանեց․ «Հրավեր կա, բայց այս պահին դրանից ավելի որեւէ բան չեմ կարող ասել»։

Հստակեցնող հարցին՝ նախապայմա՞ն է գերիների վերադարձը, Արայիկ Հարությունյանը պատասխանեց, թե նախապայմանների մասին չի ցանկանում խոսել, որովհետեւ՝ «Ցանկացած բանակցություններում, երբ նախապայմաններ են դրվում, շատ լավ տեղ չի տանում»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    «Հայաստանը գերիների վերադարձի խնդիր չի՞ դրել»
    Պետք է որ դրած լինի: Ըստ դդմային տրամաբանության` մոտավորապես այսպես. կմասնակցեմ, եթե չտրվեք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ազատ արձակելու պահանջով երրորդ կողմի ճնշումներին:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031