Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հակակոռուպցիոն կոմիտեում միջին աշխատավարձը 600-700 հազար դրամ է․ Սասուն Խաչատրյան

Հոկտեմբեր 30,2024 12:16

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կոմիտեում միջին աշխատավարձն ինչքա՞ն է կազմում, դա համատեղելի՞ է մյուս կառույցների հետ, ի՞նչ ունենք այդ ուղղությամբ անելու․ այսօր 2025 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին հարցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

Նա մանրամասնեց, որ կոմիտեում երկու գործառույթ է իրականացվում՝ օպերատիվ հետախուզական եւ քննչական ծառայություն․ առաջինների աշխատավարձը մի փոքր ցածր է։ Սասուն Խաչատրյանի փոխանցմամբ, և ՔԿ-ի եւ կոմիտեի քննիչները գրեթե նույնչափ աշխատավարձ են ստանում՝ միջինում 600-700 հազար դրամ, կախված ստաժից եւ այլն։ Ու քանի որ աշխատավարձերը հավասարվել են եւ իր ղեկավարած կառույցում աշխատանքն ավելի ծանր ու պատասխանատու է, ավելի քիչ են դիմում․ թափուր հաստիքներ ունեն, օպերատիվ անձնակազմում՝ ավելի շատ։

Կադրերի արտահոսք եղել է անցած տարվա ընթացքում, գնացել են դատախազությունում աշխատելու, բայց Սասուն Խաչատրյանը նաեւ դա է բնական գործընթաց համարում։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Հիշեցնենք, Կոմիտեում աշխատավարձերի եւ պետական մյուս կառույցներում աշխատավարձերի հիերարխիկ խախտումներն անհանգստացնում էին ՔՊ-ական պատգամավորներին։

 

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031