«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանին հետաքրքրում է՝ որքա՞ն գումար է տրամադրվում ՀՀ պետբյուջեից «ՄԻՌ» միջպետական հեռուստաընկերությանը եւ ի՞նչ արդյունավետություն ունի այդ ծախսը․ այդ մասին նա խոսեց այսօր խորհրդարանում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ։ Հարցն ուղղված էր վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին։
Արայիկ Հարությունյանը պատասխանեց՝ բավական մեծ գումար է տրամադրվում, բայց դա Հայաստանի միջազգային պարտավորությունների շրջանում է՝ դեռ 1990-ականներից եւ «այստեղ խաղալու շատ տեղ չունենք կարծես»։
Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ այդ հարցին անդրադարձել են կառավարությունում՝ արդյունավետության համատեքստում քննարկումներ են եղել։ Հստակ ուսումնասիրություններ չկան, բայց պետական որոշ մարմիններից ասել են՝ վերջին շրջանում պետական համակարգի հետ համագործակցության աշխուժություն է նկատվում։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանի հարցին էլ՝ Արայիկ Հարությունյանն ասաց, որ կառավարությունն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի առաջխաղացմանը, ինչի նպատակով եղել են ու նախատեսվում են մի շարք համաժողովներ․ «Այս տարվա վերջում կամ հաջորդ տարվա սկզբին ամբողջ տարածաշրջանից տարբեր փորձագիտական կենտրոնների ներկայացուցիչների հավաք կլինի Հայաստանում, թեպետ բուն թեման «Խաղաղության խաչմերուկ»-ը չի լինելու, բայց նաեւ դա է արծարծվելու։ Նախատեսում ենք նաեւ Թուրքիայի մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների այց, որոնց կներկայացվի «Խաղաղության խաչմերուկը»։
Առաջիկայում նաեւ Իրանից 4 օրով խումբ է ժամանելու Հայաստան, կրկին քննարկվելու է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ