Լրահոս
Օրվա լրահոսը

«Գերագույն Խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահությունն իր մտահոգությունն է հայտնում ԱԺ տարածքից Գերագույն խորհրդի պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի հեռացման հետ կապված միջադեպի կապակցությամբ

Հոկտեմբեր 30,2024 11:06

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

№ 10/28 28 հոկտեմբեր 2024թ․

ՀՀ Ազգային ժողովի

Նախագահ Ալեն Սիմոնյանին

 

Ազգային ժողովի հարգելի Նախագահ Ալեն Սիմոնյան

«Գերագույն Խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահությունը, որպես պառլամենտարիզմի ավանդույթների աջակցման կազմակերպության ղեկավար մարմին, իր մտահոգությունն է հայտնում սույն թվականի հոկտեմբերի 17-ին, ԱԺ-ում «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» թեմայով ընթացող լսումների ընթացքում, ԱԺ տարածքից, Գերագույն խորհրդի պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի հեռացման հետ կապված միջադեպի կապակցությամբ։

Ցավոք, նման միջադեպերի պարբերական բնույթով պայմանավորված, տպավորություն է ստեղծվում, որ գործող օրենսդրական ակտերը, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը չեն ապահովում արդյունավետ գործիքակազմ, որը մինիմումի կհասցնի նման միջադեպերը։

Ազգային ժողովի հարգելի Նախագահ,

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հեղինակությունը շատ կարևոր է բոլորիս համար և համոզված ենք, որ Ձեզ նույնպես մտահոգում են նման միջադեպերը։

Դիմելով Ձեզ՝ ակնկալում ենք Ձեր հանձնարարականը՝ ԱԺ համապատասխան ստորաբաժանմանը, ԱԺ անվտանգության աշխատակիցների գործողությունների իրավական հիմքերը, նման խնդիրների կարգավորման համար ընդունված նորմատիվ իրավական ակտի կարգավորման ազդեցության կատարված գնահատումը «Գերագույն Խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահությանը տրամադրելու համար։

Կանխավ շնորհակալ ենք աջակցության համար

 Հարգանքով՝

 նախագահ Վարդան Պետրոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031