ԱԺ հանձնաժողովներում այս օրերին քննարկում են 2025 թվականի բյուջեի նախագիծը։ Նիկոլ Փաշինյանը, որ գրավոր ելույթ էր պատրաստել եւ թղթից երկար կարդում էր այն։ «Հայրենիքը պետությունն է. սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ», «Այստեղ պետություն` այստեղ հաց, այստեղ հայրենիք` այստեղ կաց»:
Ու մի պահ մոռանում ես, թե ինչքան աղքատություն կա երկրում, եւ քանի մարդ է այսօր սպասում Մեքսիկային սահմանամերձ Թիհուանա քաղաքում ԱՄՆ մտնելու իր հերթին։
Թիհուանա քաղաքից մինչեւ ամերիկյան Սան Դիեգո ընդամենը 40 կիլոմետր է։ «Այդտեղ փախստականների գաղութ կա, որտեղ տեղ չկա։ Հայերը շատ-շատ են։ Մարդ կա՝ 6 ամիս արդեն այնտեղ է։ Անհատները խմբեր են տանում ու բախտի քմահաճույքին թողնում այնտեղ, անցավ` անցավ, ու բոլորը ջահելներ են։ Ընտանիքներ կան, որ փոքր երեխաների հետ ամիսներով այնտեղ են, արդեն ոջլոտել են։ Միգրանտները հերթով մաքրում են տարածքը։ Հայերից ոմանք, որոնք գումար ունեն կամ հարազատներ, որոնք իրենց փող են ուղարկում, օրական 50 պեսո տալիս են մեքսիկացի ոստիկաններին, որ իրենց չստիպեն տարածքը մաքրել, զուգարանները մաքրել։ Մարդիկ կան՝ տուն-տեղ վաճառել են ու անորոշ ժամանակով կանգնած են Մեքսիկայի ու ԱՄՆ սահմանին։ Մի 6-7 ամիս առաջ ԱՄՆ-ն լավ ընդունում էր, հիմա լճացում է»,- ասում է Ա․ Ն․-ն, որի հարազատներից մեկը հիմա Թիհուանայում է` սպասում է իր հերթին։ Իրական Հայաստանից, որի մասին խոսում է վարչապետը, արտագաղթողների` հեռացողների թիվը ոչ մի կերպ չի նվազում։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: