«Ազատություն». Վրաստանում հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններն անցել են վարչական ռեսուրսի բազմաթիվ փաստագրված չարաշահումներով, ինչպես նաև ընտրողների ահաբեկմամբ և հարկադրանքով, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը։
«Վրաստանի քաղաքացիներն իրավունք ունեն խաղաղ ճանապարհով արտահայտել իրենց կարծիքը այս ընտրությունների անցկացման վերաբերյալ, որոնք անկախ միջազգային և տեղական դիտորդները չեն ճանաչել ազատ և արդար», – շեշտել է ԱՄՆ առաջնորդը։
Միացյալ Նահանգները կոչ է անում Վրաստանի կառավարությանը թափանցիկ հետաքննություն անցկացնել բոլոր ընտրական խախտումների վերաբերյալ, ինչպես նաև չեղարկել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը, որը, Բայդենի ներկայացմամբ, սահմանափակում է հավաքների և արտահայտվելու ազատությունները։ Այս օրենքն ընդունվեց՝ չնայած բազմահազարանոց ցույցերին, Արևմուտքի զգուշացումներին։
Ջո Բայդենը նաև կոչ է արել անհապաղ երկխոսություն սկսել Վրաստանի բոլոր քաղաքական ուժերի հետ՝ վերականգնելով ընտրությունների ամբողջականությունը։
Կարդացեք նաև
Խորապես անհանգստություն հայտնելով Վրաստանի «վերջին ժողովրդավարական հետընթացի» առնչությամբ՝ Նահանգների նախագահը կոչ է արել բոլոր կողմերին խստորեն հարգել օրենքի գերակայությունը և հիմնարար ազատությունները, որոնք «շարունակում են հիմք հանդիսանալ Վրաստանի եվրաատլանտյան ապագայի համար»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: