«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստում որոշվեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել Սրբուհի Գալյանի թեկնածությունը։
Ազգային ժողովի աշխատակազմը մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել «Սիթի Սենթրս» ՍՊԸ-ի հետ, որը «Ռամադա» հյուրանոցում 1 միլիոն դրամով հյուրանոցային ծառայություններ է մատուցել Ազգային ժողով այցելած պատվիրակություններին։
Նշենք, որ «Սիթի Սենթրս» ՍՊԸ-ն առաջին անգամ չէ, որ հայտնվում է ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում. հենց այս ՍՊԸ-ից էր 2019 թվականին տարեկան 5 միլիոն դրամ աշխատավարձ հայտարարագրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող Սրբուհի Գալյանի ամուսինը՝ Պետրոս Մկրյանը։
Ի դեպ, 2019 թվականին այս ընկերությունը ստացած մոտ 10 միլիոն դրամի դիմաց ազատվել էր ավելացված արժեքի հարկից, որովհետև 2019 թվականի դրությամբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ բարեգործական էր որակվել Գալյանի ամուսնու հետ առնչություն ունեցող ընկերության և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամի գործունեությունը։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։